«Ավանպոստ» (անգլ.՝ The Outpost), ամերիկյան դրամա հեռուստասերիալ, որը պատմում է Սևարյուն ռասայի ներկայացուցչի՝ Տալոնի մասին։ Նա փնտրում է իր ընտանիքի անդամներին սպանողներին, որոնց հետքերը տանում են ամրոց, որը գտնվում է բնակելի հողերի սահմանին[1][2][3]։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2018 թվականի հուլիսի 10-ին։ 2018 թվականի հոկտեմբերի 9-ին The CW հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը երկրորդ եթերաշրջանով[4]։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի հուլիսի 11-ին։
Սյուժեի կենտրոնում Սևարյուն Տալոնների ռասայի ներկայացուցիչն է։ Նա փնտրում է իր ընտանիքի անդամներին սպանողներին, որոնց հետքերը տանում են ամրոց, որը գտնվում է բնակելի հողերի սահմանին։ Ճանապարհորդության ժամանակ աղջիկն իր մեջ հայտնաբերում է գերբնական ունակություններ, որը նա պետք է կառավարի, որպեսզի փրկի իրեն և պաշտպանի աշխարհը մոլեռանդ կրոնական միապետից։
№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը[6] | Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն) | |
---|---|---|---|---|---|---|
1 | "One Is The Loneliest Number" "Մեկ՝ ամենամիայնակ թիվը" | Ջոն Լայդ[7] | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Հուլիսի 10, 2018 | 0.77[8] | |
Տալոնը՝ Բլեքբլադ (Սևարյուն) ռասայից միակ ողջ մնացածն է։ Հուսահատ Տալոնը ուղևորվում է թագավարության եզրին գտնվող Ավանպոստը, որտեղ նա, վերջապես, հանդիպում է իր մարդկանց սպանողներից մեկին։ | ||||||
2 | "Two Heads Are Better Than None" "Երկու գլուխն ավելի լավ է, քան զրո" | Քուրթ Նայթ | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Հուլիսի 17, 2018 | 0.64[9] | |
Իր խորհրդավոր փրկչից, Տալոնը իմանում է մեծ գաղտնիքներ իր և իր ազգի մասին։ Գեյթ Մարշալ Վիթերսը հետաքննում է Փրայմ հրամանագրի սպայի սպանության գործը՝ խոստանալով մահապատժի ենթարկել մարդասպանին։ | ||||||
3 | "The Mistress and the Worm" "Տիրուհին և որդը" | Քուրթ Նայթ | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Հուլիսի 24, 2018 | 0.64[10] | |
Տալոնը ամեն կերպ փորձում է հրամայել մարդասպան արարածին, որին որ անձամբ ինքն էլ կանչել։ Գարեթը և Ջանզոն աշխատում են, որ պարզեց հիանդության պատճառները։ | ||||||
4 | "Strange Bedfellows" "Տարօրինակ ընկերներ" | Ջոն Լայդ | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Հուլիսի 31, 2018 | 0.61[11] | |
Անտեսելով Սմիթի խորհուրդը, Տալոնը մինչ պատրաստ լինելը՝ գնում է դևի հետևից։ Տիրուհին իրեն համոզում է, որ դաժան թշնամին պետք է իր վրա վերցնի կոլիպսումի վաճառքը։ | ||||||
5 | "Bones to Pick" "Ընտրության ոսկորներ" | Ջոն Լայդ | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Օգոստոսի 7, 2018 | 0.60[12] | |
Հայտնաբերելով հզոր գաղտնիք, Ուայերսը շանտաժի է ենթարկում Գվինին, պնդելով, որպեսզի նա թուկլատրի իրեն կատարել Տալոնի մահապատիժը։ Միևնույն ժամանակ, Տալոնի նախորդ ուղևորությունից հինգ մարդասպաններ գնում են քաղաք, որպեսզի զբաղվեն իրենց անավարտ բիզնեսով։ | ||||||
6 | "The Book of Names" "Անունների գիրք" | Ջոն Լայդ | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Օգոստոսի 14, 2018 | 0.56[13] | |
Տալոնը խոստանում է գտնել խորհրդավոր «Անունների գիրքը»։ Հայտնի է դառնում Գվինի իրական կերպարը։ Տալոնը համաձայնվում է ուղեկցել Ջանզոյին, որպեսզի Որդի հետ՝ Ավանպոստի տարածքից դուրս հանդիպի կոլիփսումների մատակարարի։ | ||||||
7 | "The Colipsum Conundrum" "Կոլիփսումային խառնաշփոթ" | Քայան Գրիֆին | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Օգոստոսի 21, 2018 | 0.64[14] | |
Վիտերի մեղավոր լինելու Գվինի կասկածները սրում են Գարեթի հետ հարաբերությունները։ Տալոնի և Ջանզոյի մոտ ավելի շատ հարցեր են առաջանում, քան պատասխաններ, երբ նրանք, վերջապես հանիդպում են կոլիփսումի անորսալի մատակարարի հետ։ Գարեթը պայքարում է նոր հուսահատ գաղտնիքի հետ, որը կարող է նրան սպանել։ | ||||||
8 | "Beyond the Wall" "Պատից այն կողմ" | Քլեր Նիդերփրյուեմ | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Օգոստոսի 28, 2018 | 0.65[15] | |
Տալոնը, Ջանզոն և Գարեթը համարձակություն են գտնում որպեսզի գնան անթույլատրելի տարածք Անունների գրքի որոնման համար։ Նրանց բացակայության ժամանակ դարպասների մոտենում է հզոր բանակ։ Շրջապատում գտնվողները սկսում են փրկվելու եղանակ փնտրել։ | ||||||
9 | "The Vex Rezicon"[16] "Վեքս Րեզիքոն" | Ջեյսոն Ֆալեր | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Սեպտեմբերի 4, 2018 | 0.60[17] | |
Տալոնը, Գարեթը և Ջանզոն ընկնում են դարանակալման մեջ, իսկ բաղձալի գիրքը ընկնում է թշնամու ձեռքը։ Գվինը նույնպես հայտնվում է ծանր վիճակում։ Միևնույն ժամանակ Ավանպոստի բնակիչները գտնվում են դաժան օրենքների ճնշման ներքո, Գլխավոր Միաբանությունը «Ավանպոստում» հիմնավորվում է որպես դիկտատոր։ | ||||||
10 | "The Dragman is Coming"[18] "Մոտեցող որսկանը" | Ջեյսոն Ֆալեր | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Սեպտեմբերի 11, 2018 | 0.59[19] | |
Առաջին եթերաշրջանի ավարտում. Տալոնը, Գարեթը և Ջանզոն վերադառնում են Գրեյսկինյան հողերից, որպեսզի գտնեն այքան բաղձալի Ավանպոստը, որը արդեն շատ է տարբերվում այն քաղաքից, որը նրանք լքել էին։ Տալոնը բախվում է Դրեդի հետ, բայց ատատնվում է վրեժի և իր ընկերների փրկության մեջ։ |
№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը | Հեռուստադիտողներ քանակը ԱՄՆ-ում (միլիոն) |
---|---|---|---|---|---|---|
11 | 1 | "We Only Kill to Survive" | Մարկ Ռոսկին | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Հուլիսի 11, 2019 | 0.61[20] |
12 | 2 | "This Is One Strange Town" | Մարկ Ռոսկին | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Հուլիսի 18, 2019 | 0.54[21] |
13 | 3 | "Not In This Kingdom" | Մարկ Ռոսկին | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Հուլիսի 25, 2019 | 0.52[22] |
14 | 4 | "Regarding the Matter of Garret Spears" | Ջոնաթան Գլասներ | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Օգոստոսի 1, 2019 | 0.65[23] |
15 | 5 | "The Blade of The Three" | Օրսի Նագիպալ | Քեթրին ԴիՍավինո | Օգոստոսի 8, 2019 | 0.63[24] |
16 | 6 | "Because She's Worth It" | Օրսի Նագիպալ | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Օգոստոսի 15, 2019 | 0.60[25] |
17 | 7 | "Where You Go, People Die" | Միլան Թոդորովիչ | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Օգոստոսի 22, 2019 | 0.65[26] |
18 | 8 | "A Crown For The Queen" | Միլան Թոդորովիչ | Քեթի ԴիՍավինո | Օգոստոսի 29, 2019 | 0.48[27] |
19 | 9 | "There Will Be A Reckoning" | Դուշան Լազարևիչ | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Սեպտեմբերի 5, 2019 | 0.64[28] |
20 | 10 | "The Only Way" | Դուշան Լազարևիչ | Քեթրին ԴիՍավինո | Սեպտեմբերի 12, 2019 | 0.63[29] |
21 | 11 | "Nothing Short of Heroic"[30] | Քուրթ Նայթ | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Սեպտեմբերի 19, 2019 | TBD |
22 | 12 | "In The Worst Corner of My Memory"[31] | Մարկ Ռոսկին | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Սեպտեմբերի 26, 2019 | TBD |
23 | 13 | "This Is Our Outpost"[32] | Մարկ Ռոսկին | Ջեյսոն Ֆալեր և Քինան Գրիֆին | Սեպտեմբերի 26, 2019 | TBD |
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Անվանակարգ(եր) | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|---|
2019 | Saturn Awards | Best Fantasy Television Series | The Outpost | Սպասվող | [33] |