Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։
«Ավատար 4», ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի ապագա էպիկական գիտաֆանտաստիկ ֆիլմը, որի թողարկումը նախատեսված է 2029 թվականին։ «Ավատար» ֆիլմի (2009 թվական) երրորդ շարունակությունը, որը էկրան կբարձրանա «Ավատար 3» ֆիլմից (2025 թվական) հետո։ Իրենց դերերին են վերադառնում կրկին Սեմ Ուորթինգտոնը և Զոյի Սալդանան, ինչպես նաև այլ դերասաններ օրիգինալ կազմից։ Ֆիլմի սցենարը գրել են Ջեյմս Քեմերոնը և Շեյն Սալերնոն։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2029 թվականի դեկտեմբերի 21-ին 20th Century Studios ստուդիայի կողմից։
2017 թվականի հուլիսի 31-ին հայտնի դարձավ, որ նորզելանդական Weta Digital վիզուալ էֆեկտների ստուդիան սկսել է աշխատել «Ավատարի» շարունակությունների վրա[9]։ Սպասվում է, որ շարունակությունները կկրեն «Ավատար. Ջրի ուղին», «Ավատար. Սերմերի կրողը», «Ավատար. Տուլկանի Հեծյալը» և «Ավատար. Էյվայի որոնումները» անվանումները[10]։
2017 թվականի օգոստոսին Մեթ Ջերալդը պաշտոնապես ստորագրեց պայմանագիր՝ իր դերը որպես կապրալ Լայլ Ուեյնֆլիթի առաջին ֆիլմից բոլոր գալիք շարունակություններում կրկնելու[11]։ 2017 թվականի օգոստոսին Empire-ին տված հարցազրույցում Քեմերոնը հայտարարեց, որ Սթիվեն Լանգը ոչ միայն կվերադառնա բոլոր չորս շարունակություններում, այլև կլինի գլխավոր չարագործը բոլոր չորս ֆիլմերում։ 2018 թվականի հունվարի 25-ին հաստատվեց, որ Դիլիպ Ռաոն կվերադառնա որպես բժիշկ Մաքս Պատել։
Բոլոր չորս շարունակությունների նկարահանումները նախատեսվում էր սկսել միաժամանակ՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Կալիֆորնիայում, սակայն Քեմերոնը հայտնեց, որ չորրորդ և հինգերորդ ֆիլմերի նկարահանումները կսկսվեն առաջին երկու շարունակությունների հետարտադրական ավարտից հետո[12][13]։ Այնուամենայնիվ, 2019 թվականի փետրվարին պրոդյուսեր Ջոն Լանդաուն հայտարարեց, որ որոշ շարժման տեսարաններ նկարահանվել են «Ավատար 4»-ի համար՝ նախորդ երկու ֆիլմերի հետ միաժամանակ[14]։ Ավելի ուշ Լանդաուն հայտարարեց, որ «Ավատար 4»-ի մեկ երրորդն արդեն նկարահանվել է «տրամաբանական պատճառներով»[15][16]։ Խոսելով 4-րդ մասի նկարահանումների մասին 2-րդ և 3-րդ մասերը նկարահանելիս՝ Քեմերոնն ասում է. «Ես պետք է բոլոր տեսարանները նկարահանեի երեխաների հետ։ Չորրորդ ֆիլմի 25-րդ էջի սյուժեի միջնամասում նրանք կմեծանան վեց տարով։ Այսպիսով, ինձ ամեն ինչ պետք էր մինչ այդ, իսկ ամենը ինչ դրանից հետո էր, մենք կանենք ավելի ուշ»[17]։
2022 թվականի սեպտեմբերին D23 Expo-ի ցուցահանդեսին Քեմերոնը հայտարարեց, որ «Ավատար 4»-ի նկարահանումները պաշտոնապես սկսվել են։
Առաջին փուլի մեծ մասն ավարտվել է 2022 թվականի հոկտեմբերին[18]։
2021 թվականի օգոստոսին Լանդաուն հայտարարեց, որ Սայմոն Ֆրանգլենը կգրի երաժշտություն «Ավատար»-ի շարունակությունների համար[19][20]։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2029 թվականի դեկտեմբերի 21-ին՝ 2025 թվականի դեկտեմբերին «Ավատար 3»-ի թողարկումից չորս տարի անց[21]։
↑Dyer, James (Август 8, 2017). "James Cameron Reveals Avatar Sequel Details". Empire (англ.). Архивировано из оригинала 8 августа 2017. Дата обращения: 26 сентября 2017
↑«Avatar sequels titles revealed?». BBC News (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 1-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
↑D'Alessandro, Anthony (Август 7, 2017). "Matt Gerald Returning To James Cameron's 'Avatar' World; Boards Crackle's 'The Oath'". Deadline Hollywood. Архивировано из оригинала 11 сентября 2017. Дата обращения: 26 сентября 2017