Ավգուստ Ալկվիստ շվեդ.՝ Karl August Ahlqvist | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1826[1][2][3][…] |
Ծննդավայր | Կուոպիո, Kuopio Province |
Մահացել է | նոյեմբերի 20, 1889[1][2][3][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հելսինկիի համալսարան և Kuopio Lyceum High School? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, լրագրող, մանկավարժ, գրող, համալսարանի դասախոս և գրական քննադատ |
Աշխատատու | Հելսինկիի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Johan Mauritz Nordenstam?[4], մայր՝ Maria Augusta Ahlqvist?[4] |
Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
![]() |
Կառլ Ավգուստ Էնգելբերկտ Ալկվիստ (շվեդ.՝ Karl August Engelbrekt Ahlqvist, օգոստոսի 7, 1826[1][2][3][…], Կուոպիո, Kuopio Province - նոյեմբերի 20, 1889[1][2][3][…], Հելսինկի, Ռուսական կայսրություն), ֆինն բանաստեղծ, բանասեր, ուգրո-ֆիննական լեզուների հետազոտող, ով նշանակալի ներդրում է ունեցել ուգրո-ֆիննական ուսումնասիրություններում, նաև` գրական քննադատ, Ալեքսանդրովյան Կայսերական համալսարանի ռեկտոր (1884-1887)։
Ալկվիստը եղել է գեներալ-վերակացու բարոն Յոհան Նորդենստամի (մ. 1882 թվական) և սպասուհի Մարի Ալկվիստի (մ. 1886 թվական) ապօրինի որդին է։ Նրա կրթությամբ զբաղվում էր Հողատարածքների բաշխման հանձնաժողովի նախագահ, փոխդատավոր Կառլ Ստենիուսը։ Ալկվիստի գաղափարական ոգեշնչողը դարձել է Յոհան Լյուդվիգ Ռունեբերգը, ումից նա փոխառել է իր ազգային-ռոմանտիկ հայացքները։
Պատանեկության տարիներին Ալկվիստը տպագրվել է «Սայմա» թերթում, որը գլխավորում էր Յոխան Սնելմանը. այդ ժամանակ նա առաջին անգամ օգտագործել է իր գրական կեղծանունը` Ա. Օքսանեն (ֆիններեն՝ A. Oksanen): 1847 թվականին նա Դանիել Եվրոպեուսի և Պաավո Տիկանենի հետ համատեղ հիմնադրել է «Սուոմետար» թերթը (ֆիններեն՝ Suometar): 1854-1859 թվականներին նա մի շարք գիտարշավներ է կատարել դեպի Ռուսաստանի` ուգրո-ֆիննական ժողովուրդներով բնակեցված գավառներ։ Այսպես, 1856 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին նա ուսումնասիրել է Կազանի և Բուինսկի նահանգների չուվաշներին, հավաքել ասեղնագործված հագուստի, զարդերի և գլխարկների հավաքածուներ (որոնք այժմ պահվում են Ֆինլանդիայի ազգային թանգարանում)[5]։ 1877-1880 թվականներին նա այցելել է Խանտերի և Մանսիների հողեր։ Հրապարակել է վոդսկերի, վեպսկերի, մորդովերենի, խանտի և մանսի լեզուների, էստոնական գրականության վերաբերյալ աշխատանքների շարք, ինչպես նաև` ուսումնասիրել է ֆիններեն և հունգարերեն լեզուների միջև փոխհարաբերությունները։ Ալկվիստը գրել է նաև «Ռուսաստանի ուղևորության հուշեր» գիքը (ֆիններեն՝ Muistelmia matkoilta Venäjällä) և «Սավոլակսյան երգի» բառերը (ֆիններեն՝ Savolaisen laulu): 1847 թվականին ստացել է Ալեքսանդրովյան համալսարանի փիլիսոփայության մագիստրոսի կոչում, իսկ 1860 թվականին՝ փիլիսոփայության դոկտոր աստիճան։ Հունգարիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է (1859)։ 1863 թվականին փոխարինել է իր ընկերոջը` Էլիաս Լյոնրոտին, Ալեքսանդրովյան համալսարանի ֆիններեն լեզվի դասախոսի պաշտոնում, իսկ ավելի ուշ դարձել է կանցլեր։
Բացի այդ, Ալկիվիստը եղել է նաև գրական քննադատ։ Հայտնի է, որ նա կտրուկ քննադատության է ենթարկել Ալեքսիս Կիվիի «Յոթ եղբայրներ» վեպը, իր ակնարկներում գրել է` «Մեր ժողովուրդն ընդհանրապես այնպիսին չի, ինչպիսին այդ գրքի հերոսներն են. Ֆինլանդիայի դաշտերը մշակող հանգիստ և լուրջ մարդիկ ոչ մի կապ չունեին Իմպիվաարի նոր բնակիչների հետ»։ Նա նաև վեպն անվանել է «անհեթեթություն» և «ամոթի բիծ ֆիննական գրականության վրա»[6]։ Այդ ջախջախիչ ակնարկների պատճառով Ֆինլանդիայի գրականության միությունը գրքի թողարկումը հետաձգել է երեք տարով, և այն լույս է տեսել միայն 1873 թվականին՝ հեղինակի մահից հետո։ Ֆինլանդացի գրող Վեյո Մերին «ցավոտ» է անվանել Ալկվիստի վերաբերմունքը Կիվիի նկատմամբ, քանի որ նա գրողի մասին մակագրություններ ու ծաղրագրեր է գրել անգամ վերջինիս մահից հետո[6]։ Շատերը նաև հավատում էին, որ Ալկվիստի քննադատությունները արագացրել են Կիվիի մահը` նրան պատճառելով խորը հուզական զգացումներ և դրանով քայքայելով նրա առողջությունը[7][8]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Ալկվիստ» հոդվածին։ |
|