Ավգուստ Լաներ գերմ.՝ August Lanner | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 23, 1835 |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1855[1] (20 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Ծնողներ | հայր՝ Joseph Lanner?[2] |
Ավգուստ Լաներ (գերմ.՝ August Lanner, հունվարի 23, 1835, Վիեննա, Ավստրիական կայսրություն[1] - սեպտեմբերի 27, 1855[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն[1]), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր, կոմպոզիտոր, դիրիժոր և ջութակահար Ջոզեֆ Լաների որդին][3]։
Ավարտել է Սուրբ Աննայի դպրոցը, սակայն երաժշտական կրթությունը ստացել է դրանից դուրս։ Ավգուստ Լաներին երաժշտություն է սովորեցնել նաև նրա հորեղբայրը՝ թագավորական-կայսերական պալատի դիրիժոր Յոզեֆ Ստրեբինգերը, որից հետո նա սկսել է դասեր քաղել վիեննացի կոմպոզիտորներից՝ Յոզեֆ Հելմեսբերգերից և պրոֆեսոր Յոզեֆ Մայզեդերից։ Քույրը՝ Կատարինան, եղել է բալետի պարուհի և պարուսույց։ 1843 թվականին, 8 տարեկան հասակում նա կորցրել է հորը, որից հետո ղեկավարել է հոր նվագախումբը «Bräuhausgarten in Fünfhaus»֊ում կայացած համերգում։ Համերգին ներկա է եղել մոտ երկու հազար հանդիսատես։
1853 թվականից Ավգուստ Լաները սկսել է գրել երաժշտություն, սակայն երկու տարի անց՝ քսան տարեկանում, նա մահացավ թոքերի հիվանդությունից։ Այս կարճ ժամանակահատվածում նա հասցրեց հորինել մոտ երեսուն պար[4]։
Նույն թվականին մահացել է նաև Ֆրանցիսկան՝ Ավգուստ Լաների մայրը։
Հարազատներին հուղարկավորելուց հետո Կատարինան հեռացել է քաղաքից և մեկնել Գերմանիա[5]։
|