Ավգուստին Խոսե Պեդրո դե Կանդելարիա դե Բետանկուր և Մոլինա իսպ.՝ Agustín José Pedro del Carmen Domingo de Candelaria de Betancourt y Molina | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1758[1][2] |
Ծննդավայր | Պուերտո դե լա Կրուս, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա |
Մահացել է | հուլիսի 26, 1824[3] (66 տարեկան) կամ հուլիսի 14, 1824[4] (66 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Գերեզման | Սմիոլենսկոե լյութերական գերեզմանոց և Lazarev Cemetery |
Քաղաքացիություն | Իսպանիա և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց |
Երկեր | Մանեժ (Մոսկվա) |
Մասնագիտություն | քաղինժեներ, ճարտարապետ, քաղաքաշինարար, ռազմական ինժեներ և գյուտարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բավարիական գիտությունների ակադեմիա և Royal Economic Society of Friends of the Country of Tenerife? |
Agustín de Betancourt Վիքիպահեստում |
Ավգուստին դե Բետանկուր և Մոլինա, ամբողջական անունը՝ Ավգուստին Խոսե Պեդրո դե Կանդելարիա դե Բետանկուր և Մոլինա (իսպ.՝ Agustín José Pedro del Carmen Domingo de Candelaria de Betancourt y Molina, ֆր.՝ Augustin Bétancourt, ռուս.՝ Августин Августинович де Бетанкур, փետրվարի 1, 1758[1][2], Պուերտո դե լա Կրուս, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա - հուլիսի 26, 1824[3] կամ հուլիսի 14, 1824[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5]), իսպանական, այնուհետև ֆրանսիական ու ռուսական պետական գործիչ և գիտնական, ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, շինարար, ինժեներ-մեխանիկ և Ռուսական կայսրության տրանսպորտային համակարգի կազմակերպիչ։
Ավգուստին դե Բետանկուրը ծնվել է 1758 թվականի փետրվարի 2-ին (որոշ տվյալներով ՝փետրվարի 1-ին) Իսպանական կայսրությանըյին պատկանող Տեներիֆե կղզում գտնվող Պուերտո դե լա Կրուս քաղաքում ֆրանսիական ծագում ունեցող ընտանիքում։ Նրա նախապապը եղել է ֆրանսիացի Ժան դե Բենտակուրը, ով 1471 թվականին իրեն հայտարարեց Կանարյան կղզիների թագավոր։
Փարիզում ստանալով բազմակողմանի գիտական կրթություն՝ Ավգուստին դե Բետանկուրն իսպանական կառավարության կողմից ուղարկվում է Արևմտյան Եվրոպայի առավել քաղաքակիրթ երկրներ, որպեսզի ուսումնասիրի նավագնացության, ջրանցքների, շոգեմեքենաների տարբեր համակարգեր։ Ավգուստին դե Բետանկուրը հաջողությամբ կատարում է այդ հանձնարարությունը։ 1798 թվականին նրան էր հանձնարարված Մադրիդի և Կադիսի միջև օպտիկական հեռագրի ստեղծումն ու հաղորդագրության միջոցով Իսպանիայում ինժեներների կորպուսների կազմակերպումը։ 1800 թվականին նա նշանակվում է այդ կորպուսի գլխավորլ-տեսուչ, իսկ 1803 թվականին՝ բանակի համբարակ (ինտենդանտ) ու փոստի գլխավոր տնօրեն։
Իսպանիայում սկսված անկարգությունները Ավգուստին դե Բետանկուրին ստիպեցին լքել երկիրը։ Սկզբում նա մեկնեց Փարիզ, իսկ 1808 թվականին՝ Ռուսական կայսրություն, որտեղ ծառայության է անցել գեներալ-մայորի կոչումով։ Այստեղ նրան հնարավորություն է տրվում դրսևորել իր գիտելիքները։ Նա վերակառուցում է Տուլայի զինագործարանը, կառուցեց Կազանի թնդանոթի ձուլարանը, Կայսերական Ալեքսանդրիան գործարանում ներդրեց նոր մեքենաներ և վերանորոգեց հները, կառուցեց Պետական թղթերի պատրաստման էկսպեդիցիայի շենքը (որտեղ անձամբ նրա կողմից հորինվել է մեքենաների ու հաստոցների մեծ մասը), այն ժամանակվա մոսկովյան ռազմական վարժարանը (զինվորական դիտումների համար գաղտնի հարթակ, այժմ՝ Մանեժ), Նիժնինովգորոդյան տոնավաճառի հյուրընկալության բակը, Նևա գետի վրայի առաջին կամուրջը Սանկտ Պետերբուրգի կենտրոնական լողափը և բազմաթիվ այլ շինություններ և կառույցներ։ Մասնակցել է Սուրբ Իսահակի տաճարի կառուցմանը։
Ավգուստին դե Բետանկուրի նախագծով Սանկտ Պետերբուրգում ստեղծվեց Երկաթուղային ինժեներների ինստիտուտը, որի գլխավոր տեսուչ նշանակվեց[6]։ Ինստիտուտը բացվեց 1810 թվականի նոյեմբերի 1-ին։ Բենտակուրը հսկայական ներդրում կատարեց 19-րդ դարի բարձրագույն ինժեներական կրթության ռուսական համակարգերի զարգացման գործում, որն առանձնանում էր ֆունդամենտալ, համաինժեներական ու հատուկ պատրաստության համադրմամբ։ Ինստիտուտում կրթության ծրագիրը կազմելիս նա գրել է.
Ինստիտուտի նպատակն է Ռուսաստանին մատակարարել ինժեներներ, ովքեր դրանից դուրս գալուց անմիջապես հետո կարող են նշանակվել կայսրության տարբեր աշխատանքներում։ |
1816 թվականին Ավգուստին դե Բետանկուրը զբաղեցնում էր Սանկտ Պետերբուրգի Շինությունների և հիդրավլիկ աշխատանքների հանձնաժողովի ղեկավար, իսկ 1819 թվականից դարձավ Երկաթուղային գծերի գլխավոր վարչության տնօրենը և զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ընդգրկվեց Ռուսական կայսրության նախարարների կոմիտեի կազմում։ Այդ պաշտոնում նա ծառայել է մինչև 1822 թվականի օգոստոսի 2-ը։
Ավգուստին դե Բետանկուրը մահացել է 1824 թվական հուլիսի 26-ին (որոշ տվյալներով հուլիսի 14-ին) Սանկտ Պետերբուրգում։ Թաղվել է Սմոլենսկյան լյութերական գերեզմանատանը[9]։
1979 թվականին Ավգուստին դե Բետանկուրի աճյունն ու գերեզմանաքարը տեղափոխվեցին Ալեքսանդր Նևսկու Լավրայի Լազարևսկյան գերեզմանատան «18-րդ դարի նեկրոպոլում»[10]։
1817 թվականի գարնանը Նիժնի Նովգորոդ է ժամանում Շինարարության և հիդրավլիկ աշխատանքների հանձնաժողովի ապագա ղեկավարը, ով կառուցելու էր Նիժնինովգորոդյան տոնավաճառի հյուընկալության բակը։ Նա հաստատեց շինարարության համար նախատեսված վայրը, սակայն չհամաձայնվեց ճարտարապետական նախագծի հետ, ինչի պատճառով անձամբ ստանձնեց տոնավաճառի համալիրի ու հաղորդակցության համակարգերի նախագծումը։
1817 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսական կայսրության նախարարների կոմիտեի որոշմամբ Ավգուստին դե Բետանկուրին հանձնարարվեց տոնավաճառի ամբողջ աշխատանքների մշակումը, կազմակերպումն ու կառուցումը։ Շինարարության նպատակն էր Եվրոպայում ստեղծել լավագույն առևտրային համալիրը[11]։
1818 թվականի գարնանը դրվեց տոնավաճառի շինության հիմքերը։ Այդ պահից սկսած և մինչև 1822 թվականը (տոնավաճառում առևտրի մեկնարկը) Ավգուստին դե Բետանկուրը մնաց Նիժնի Նովգորոդում և յուրաքանչյուր ամառ անձամբ ղեկավարում էր շինարարական աշխատանքները շինարարության բոլոր փուլերում։
1819 թվականին Ավգուստին դե Բետանկուրն անձամբ մշակում է քաղաքի ստորին մասին վերակառուցման նախագիծը։
1823 թվականին Ավգուստին դե Բետանկուրը նախագծում է (Վիլյամ Գեստեի հետ համատեղ) Նիժնի Նովգորոդի հետագա զարգացման գլխավոր պլանը, որը հաստատվեց 1824 թվականի հունվարին[11]։
Ավգուստին դե Բետանկուրը 1790 թվականին ամուսնացել է ֆրանսիական արմատներով անգլուհի Աննա Իվանովնա Ժուրդանի հետ (մահացել է 1853 թվականին)[12]։
Պետերբուրգում Բետանկուրները բնակվում էին Ֆոնտանկա գետի լողափիին գնտվող թիվ 115 տանը։ Ամուսնու մահից հետո՝ 1826 թվականին Աննա Իվանովնան դստրերի հետ միասին հեռանում է Ռուսաստանից։ Սկզբում նա բնակվում է Բրյուսելում, իսկ հետո՝ Վերսալում։
Ավգուստին դե Բետանկուրն ունեցել է երեք դուստր՝ Կառոլինան (մահացել է 1823 թվականին), Ադելինան (մահացել է 1832 թվականին Բրյուսելում), Մաթիլդան (ամուսնացած է եղել ֆրանսիացի սպա կոմս Գարդանայի հետ) և մեկ որդի՝ Ալֆոնս (1805-1875)։ Վերջինը մնացել է Ռուսական կայսրությունում և ծառայել է մինչև գեներալ-լեյտենանտի կոչման։
Ավգուստին դե Բետանկուրը մասնակցել և հեղինակել է բազմաթիվ աշխատանքների, այդ թվում նաև՝ Ռուսական կայսրության կայսր հրամանով։ Նա հեղինակել է բազմաթիվ քանդակներ, նախագծել և կառուցել շինություններ, կազմել քաղաքների որոշակի հատվածի (լողափ, թաղամաս) ճարտարապետաշինարարական նախագծերն ու իրականացրել դրանք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստին Բետանկուր» հոդվածին։ |
|