Ավելի արդար աշխարհը հնարավոր է | |
---|---|
Հեղինակ | Ռեջեփ Թայիփ Էրդողան |
Տեսակ | non-fiction work? |
Բնօրինակ լեզու | թուրքերեն, անգլերեն, արաբերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն |
Էջեր | 216 |
Հրատարակիչ | Turkuvaz Media Group?[1] |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 6, 2021 |
Ավելի արդար աշխարհը հնարավոր է (թուրքերեն՝ Daha Adil Bir Dünya Mümkün), 2021 թվականին յոթ լեզվով լույս տեսած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը[2][3][4]։
Գրքում ներկայացված է Աշխարհը մեծ է, քան հինգը գաղափարը, որի միտքը այն է, թե սխալ է աշխարհի ապագան թողնել միայն հինգ պետությանը (խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ պետության մասին է)։ Գիրքը շոշափում է ՄԱԿ-ի պարտականությունները «ավելի կայուն և արդար աշխարհի» ապահովման գործում։ [5]
Էրդողանը գրքում անդրադառնում է այնպիսի գլոբալ խնդիրների, ինչպիսիք են անարդարությունը, կաշառակերությունը, փախստականների ճգնաժամը, Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունները, միջազգային ահաբեկչությունը և իսլամատյացությունը[6][7]։