Ավթանդիլ Ճրիկիշվիլի

Ավթանդիլ Ճրիկիշվիլի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝վրաց.՝ ავთანდილ ჭრიკიშვილი
Ազգություն՝վրացի
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 18, 1991 (33 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նորիո, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝1,82 մետր
Քաշ՝80 կիլոգրամ[1]

Ավթանդիլ Ճրիկիշվիլի (վրաց.՝ ავთანდილ ჭრიკიშვილი, ծնվել է՝ 18 մարտի, 1991, Նորիո, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ձյուդոիստ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ու Եվրոպայի խաղերի չեմպիոն։ 2014 թվականին Վրաստանի սպորտի և երիտասարդության նախարարության կողմից ճանաչվել է «2014 թվականի վրացի լավագույն մարզիկ»[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավթանդիլ Ճրիկիշվիլին ծնվել է 1991 թվականի մարտի 18-ին Նորիո գյուղում (ներկայում՝ Քվեմո Քարթլի երկրամասի Գարդաբանի մունիցիպալիտետում)։ 2011 թվականին Եվրոպայի առաջնությունում թիմի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր։ 2012 թվականին Եվրոպայի թիմային առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի, իսկ Ամառային Օլիմպիական խաղերի երրորդ փուլում վնասվածքի պատճառով պարտություն է կրել ամերիկացի Թրավիս Սթիվենսից[3] և զբաղեցրել 9-րդ տեղը։ 2013 թվականին Եվրոպայի անհատական ու թիմային առաջնություններում դարձել է ոսկե մեդալակիր, աշխարհի անհատական առաջնությունում արժանացել է արծաթե, իսկ թիմային առաջնությունում՝ ոսկե մեդալի։ 2014 թվականին Եվրոպայի և՛ անհատական, և՛ թիմային առաջնություններում, ինչպես նաև աշխարհի անհատական առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի, իսկ աշխարհի թիմային առաջնությունում՝ բրոնզե մեդալի։ 2015 թվականին դարձել է Եվրոպայի խաղերի չեմպիոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olympedia — 2006.
  2. «Avtandili Tchrikishvili named as best sportsman 2014». Agenda.ge. 2014 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Avtandili Tchrikishvili». London 2012. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]