Ավիգդոր Ստեմացկի

Ավիգդոր Ստեմացկի
Ծնվել է1908[1][2][3][…]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1989[1][2][3][…]
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա, Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա և Հերցլիյա հրեական գիմնազիա
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
 Avigdor Stematsky Վիքիպահեստում

Ավիգդոր Ստեմացկի (եբրայերեն՝ אביגדור סטימצקי‎, 1908[1][2][3][…], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - 1989[1][2][3][…], Թել Ավիվ, Իսրայել), ռուսական ծագմամբ իսրայելցի նկարիչ, աբստրակտ արվեստի ռահվիրա[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեմացկին ծնվել է Օդեսայում, 1908 թվականին։ 1922 թվականին նա ծնողների հետ գաղթել է Պաղեստին։ 1926-1928 թվականներին Ավիգդորը հաճախել է Երուսաղեմի «Բեցալել» դպրոց։ Այդ ժամանակահատվածում նա միացավ Թել Ավիվի նկարիչների «Մասսադ» խմբին (1929)։ Այնուհետև նա մեկնեց Փարիզ և սովորեց Գրանդ Շոմեր և Կոլարոսի ակադեմիաներում (1930-1931)։ Նա «Նոր հորիզոններ» խմբի հիմնադիրներից մեկն էր[5] և ձգտում էր ստեղծել նոր տեսողական շարք, որը պետք է հիմք դառնար իսրայելական արվեստն այսպես կոչված թեմատիկ գեղանկարչության բովանդակությունից և ձևից մեկուսացնելու համար։ Ավիգդորն իր առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպեց Թել Ավիվի գեղարվեստի թանգարանում 31 տարեկան հասակում[6]։ Իսրայելցի նկարիչների շարքում Ավիգդոր Ստեմացկին և Իեզեկիլ Շտրեյմանը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում։ Չնայած նրանցից յուրաքանչյուրը ուներ իր յուրահատուկ անհատական ոճը, նրանք ունեին նաև շատ ընդհանուր բաներ, ընդհանուր ուսանողական կյանքը «Բեցալելում» 1920-ական թվականներին, 1930-ական թվականներին Փարիզի հրեական դպրոցի արձագանքները «ժամանակակից» (ուշ կուբիզմ) արվեստին 1940- 1950-ական թվականներին, երբ նրանք միասին դասավանդում էին Թել Ավիվում։

Գեղարվեստական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծելով նոր աբստրակտ ոճ՝ Ստեմացկին իր վաղ շրջանի աշխատանքներում միաձուլում է բնանկարի ողողված ջրաներկի հետքերը, իրական տարածության կտրուկ ուրվագծերով։ 1955 թվականից նրա կոմպոզիցիաները հիմնված են երկրաչափական ձևերի վրա, որոնք շրջապատված են գունավոր բծերով։ 1960-ական թվականներին նա հետաքրքրվում էր ռիթմիկայով՝ օգտագործելով գունավոր բծերը, զգացմունքներ արտահայտելու և աբստրակտ պատկերների խորության զգացողությունը ավելացնելու համար։ Կյանքի վերջին տասնամյակում նա ստեղծեց զուտ աբստրակտ աշխատանքների շարք՝ օգտագործելով թափանցաներկի տեխնիկան արդյունաբերական թղթի վրա։ 2005 թվականին Ynet իսրայելական լրատվական կայքի քվեարկության արդյունքներով Ստեմացկին զբաղեցրեց 186-րդ տեղը ամենանշանավոր իսրայելցիների ցուցակում։

Մանկավարժական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1941 - Դիզենգոֆի մրցանակ, նկարիչների և քանդակագործների համար, Թել Ավիվի և Յաֆֆայի քաղաքապետարան
  • 1956 - Դիզենգոֆի մրցանակ, նկարիչների և քանդակագործների համար, Թել Ավիվի և Յաֆֆայի քաղաքապետարան
  • 1967 - Դավթի բերդի ցուցահանդեսում առաջին մրցանակ, Երուսաղեմ
  • 1976 - Սանդբերգի մրցանակ իսրայելցի նկարիչների համար, Երուսաղեմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 British Museum person-institution thesaurus
  4. «Avigdor Stematsky, 1908–1989». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  5. Art Encyclopedia: Avigdor Stematsky
  6. «Avigdor Stematsky, 1908–1989». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիգդոր Ստեմացկի» հոդվածին։