Գյուղ | ||
---|---|---|
Ավնիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Աբնիկոն, Ավենիկ, Կթնի, Կթնոգյուղ, Ճիվանգալեսի, Որնիկ, Օրնկաբերդ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ավնիկցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ավնիկ, գյուղ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Հավնունիք գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։ Գտնվում է Արաքսի աջ ափին, Արաքս և Բասեն գետերի միախանման վայրում։
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Աբնիկոն, Ավենիկ, Ավընկաբերդ, Ավնիկուբերդ, Ավնիք, Ավնկաբերդ, Ավնկոբերդ, Ավնկուբերդ, Աֆնիք, Կըթնի, Կթնի, Կթնոգյուղ, Ճիվանգալեսի, Ճիվանխալե, Որնիկ, Որնկաբերդ, Ջեվանքալաան, Ջիվանգալասի, Ջիվանկալե, Ունիք, Օնիկ, Օրնիկ, Օրնկաբերդ։
Ավնիկի բերդը հիշատակվում է IX դարից, կառուցված էր դժվարամատչելի բլրի վրա և շրջապատված էր պարիսպներով։ Ըստ Մ. Չամչյանի գյուղը գոյություն է ունեցել V դարից։
Ավնիկը գրավել և թալանել են 1054 թվականին սելջուկները, իսկ 1394 թվականին, երկարատև պաշարումից հետո՝ Լենկթեմուրը։ Սակայն ըստ Արիստակես Լաստիվերցու 1054 թվականին սելջուկ սուլթանը խնայել է Ավնիկ ամրոցը և շարժվել է Դու գյուղի ուղղությամբ[1]։
Հին և միջին դարերում գյուղը եղել է հայաբնակ։ XIX դարի վերջին ուներ մոտ 60 տուն, իսկ XX դարի սկզբներին 200 տուն թուրք և քուրդ բնակիչ։
Բերդի ավերակները, որ նշմարվում էին 1985 թվականի դրությամբ, թուրքերն այն կոչում են Ջիվանկալե[2]։ Այն հավանաբար կառուցված էր IX դարում Բագրատունիների կողմից[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 622)։ |