Ավրորա կինազներ, սերին/թրեոնինային կինազներ՝ անհրաժեշտ բջջի պրոլիֆերացիայի համար։ Այս ֆերմենտները օգնում են բջիջներին փոխանցելու իրենց ժառանգական նյութը դուստր բջիջներին:Ավելի կոնկրետ, Ավրորա կինազները հսկայական դեր ունեն բջիջների բաժանման պրոցեսում, քանզի վերահսկում են քրոմատիդների սեգրեգացիան:Սեգրեգացիայի դեֆեկտները կարող են գենետիկ անկայունության պատճառ դառնալ, մի վիճակ, որը սերտ կապված է ուռուցքածնության հետ։ Այսօր, կաթնասունների բջիջներում հայտնաբերված են երեք դասի Ավրորա կինազներ։ Բացի սրանց ընգրկվածությունից միտոզի վերահսկման գործում, այս երեք կինազները մեծապես հետաքրքիր են քաղցկեղը ուսումնասիրողներին, քանի որ սրանց էքսպրեսիան ուժեղացած է մարդկային քաղցկեղի[1] տարբեր տեսակներում։ Մարդկային Ավրորա կինազները ունեն նմանատիպ դոմենային կառուցվածք։ N-տերմինալ դոմենը 39-129 ամինաթթվային մնացորդ է պարունակում, պրոտեին կինազի դոմենը և, կարճ, C-տերմինալ դոմենը, պարունակում է 15-20 մնացորդ։ Երեք պրոտեինների N-տերմինալ դոմենները, կիսում են միմյանց հետ հաջորդականության ցածր պահպանումը, ինչն էլ պայմանավորում է ընտրողականությունը սպիտակուց-սպիտակուց փոխազդեցություններում[2]։
Ինչպես նշվել է վերևում Ավրորա կինազների երեք դաս է հայտնի․