Ատելության խումբ

Դրոշներ, որոնք հաճախ օգտագործվում են ատելության խմբերի կողմից

Ատելության խումբը սոցիալական խումբ է, որը խրախուսում և կիրառում է ատելություն, թշնամանք կամ բռնություն՝ հիմնվելով դասակարգի, ռասայի, էթնիկ խմբի, կրոնի, սեռի, գենդերային ինքնության, սեռական կողմնորոշուման և ցանկացած այլ սոցիալական հիմքերի վրա։ Համաձայն ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), «ատելության խմբի առաջնային նպատակը թշնամանքը և չարամտությունը տարածելն է որոշակի ռասա, կրոն, հաշմանդամություն, տարբերվող սեռական կողմնորոշում կամ էթնիկ/ազգային ծագում ունեցող մարդկանց վրա ովքեր տարբերվում են իրենցից»[1]

Միացյալ Նահանգներում երկու մասնավոր ոչ առևտրային կազմակերպություններ վերահսկում են ատելության և մոլեռանդության խմբերը (ADL և SPLC): Նրանք պահպանում են ատելության, ատելության խմբերի, Գերակայության գաղափարախոսության, Հակասեմիտիզմի և ծայրահեղականությանն կողմնակիցների ցուցակները, որոնք իրականացրել են Ատելության հանցագործություն։ SPLC-ի «ատելության խմբի» սահմանումը ներառում է ցանկացած խումբ, որն ունի դոկտրիններ կամ գործելակերպ, որոնք հակադրվում են մարդկանց որոշակի դասի իրավունքներին։

Նեոնացիստական և սպիտակ ազգայնական ատելության խմբեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից սկսած գործածության մեջ է մտել «ալտերնատիվ աջակողմյան» տերմինը[2][3],կիրառվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր մերժում են հիմնական պահպանողականությունը՝ հօգուտ պահպանողականության ձևերի, որոնք կարող են ներառել քողարկված կամ բացահայտ ռասիզմ և սպիտակների գերակայություն։ Ալտերնատիվ աջակողմությունը նկարագրվել է որպես «տարօրինակ խառնուրդ հին դպրոցի նեոնացիստների, դավադրության տեսաբանների, հակագլոբալիստների և երիտասարդ աջակողմյան ինտերնետ տրոլների տարօրինակ խառնուրդ։ Նրանց բոլորին միավորում է այն համոզմունքը, որ սպիտակ տղամարդկանց ինքնությունը վտանգի տակ է մուլտիկուլտուրալիզմի և քաղաքական անկոռեկտության պատճառով»[4]:.

Կրոնական ատելության խմբեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային աղքատության իրավունքի կենտրոնը բազմաթիվ քրիստոնեական շարժումներ ճանաչել է որպես ատելության խմբեր, որոնց մեծ մասը դեմ է ԼԳԲՏ իրավունքներին։

Միսոգինիստական ատելության խմբեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսոգինիստական ատելության խմբերը ատելության խմբեր են, որոնք ուղղված են կանանց կողմ։ Նրանք հաճախ կազմված են երիտասարդ տղամարդկանցից և ներառում են ինցելներին, ռեդ-փիլլերներին (անգլ.՝ Red Pillers), տղամարդկանց իրավունքների շարժումը և արմատական միասեռական շարժումները[5]։ Այս խմբերը կիրառում են նույն հավաքագրման մեթոդները, որոնք օգտագործվում են աջ ծայրահեղական խմբերի կողմից։ Բրիտանացի գրող Լաուրա Բեյթսը կարծում է, որ այդ խմբերից որոշները պետք է դասակարգվեն որպես ահաբեկչական[6]:.

«ԹԵՐՖ»-ը ատելության այն խմբերից է, որը խթանում է ատելությունն ու թշնամանքը տրանսգենդեր կանանց նկատմամբ՝ հիմնված գենդերային ինքնության վրա[7][8][9]։. «ՏԵՐՖ»-ը նաև համագործակցում է հակաֆեմինիստական, ծայրահեղ աջակողմյան և քրիստոնեական պահպանողական կազմակերպությունների հետ[10], գաղափարապես կիսելով տրանսմիսոգինիստական և տրանսֆոբ համոզմունքները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Hate Crime Data Collection Guidelines", Uniform Crime Reporting: Summary Reporting System: National Incident-Based Reporting System, U.S. Department of Justice: Federal Bureau of Investigation, Criminal Justice Information Services Division, Revised October 1999.
  2. Daniel Lombroso, Yoni Appelbaum (2016 թ․ նոյեմբերի 21). «'Hail Trump!': Video of White Nationalists Cheering the President-Elect». The Atlantic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  3. Joseph Goldstein (2016 թ․ նոյեմբերի 21). «Alt-Right Gathering Exults in Trump Election With Nazi-Era Salute». The New York Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  4. The Week Staff (2016 թ․ հոկտեմբերի 1). «The rise of the alt-right». The Week (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին. «A weird mix of old-school neo-Nazis, conspiracy theorists, anti-globalists, and young right-wing internet trolls—all united in the belief that white male identity is under attack by multicultural, "politically correct" forces.»
  5. «Male Supremacy». Southern Poverty Law Center (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  6. Anna Kelsey-Sugg (2021 թ․ ապրիլի 2). «'A form of terrorism': Online anti-women groups are radicalising boys, experts say». www.abc.net.au (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  7. Carrera-Fernández, María Victoria; DePalma, Renée (2020). «Feminism will be trans-inclusive or it will not be: Why do two cis-hetero woman educators support transfeminism?». The Sociological Review. 68 (4): 745–762. doi:10.1177/0038026120934686. ISSN 0038-0261. «In fact, some consider TERF to be a hate group disguised as feminism.»
  8. Audrey Miano (2017 թ․ հուլիսի 15). «Feminism 101: What Is A SWERF?». FEM Newsmagazine (անգլերեն). UCLA Student Media. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին. «SWERF is closely tied to TERF, or trans-exclusionary radical feminism, which promotes mistreatment and oppression of trans women and transgender people through similar means. Both SWERF and TERF constitute anti-feminist hate groups which in no way represent feminism as a whole.»
  9. Allen, E. (2013 թ․ օգոստոսի 9). «Unpacking Transphobia in Feminism». TransAdvocate (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին. «Trans Exclusionary Radical Feminism (TERF) is a relatively small – but extremely dedicated – hate group which passes itself off as feminism to create, support and promulgates negative opinions about trans people.»
  10. Ruth Pearce, Sonja Erikainen, Ben Vincent TERF wars: An introduction(անգլ.) // The Sociological Review. — 2020-07-01. — В. 4. — Т. 68. — С. 677—698. — ISSN 0038-0261. — doi:10.1177/0038026120934713 Архивировано из первоисточника 17 Հուլիսի 2021.