![]() | |
տեսակ | գեղանկար և անավարտ ստեղծագործական աշխատանք |
նկարիչ | Գիլբերտ Սթյուարտ[1] |
տարի | 1796 |
բարձրություն | 121,9 սանտիմետր[2] |
լայնություն | 88 ± 1 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Ազգային դիմանկարների պատկերասրահ (Վաշինգտոն) և Բոստոնի գեղարվեստի թանգարան[1] |
հավաքածու | Ազգային դիմանկարների պատկերասրահ (Վաշինգտոն) և Բոստոնի գեղարվեստի թանգարան[1] |
հիմնական թեմա | Ջորջ Վաշինգտոն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Ջորջ Վաշինգտոն» (անգլ.՝ George Washington) կամ «Ատենեումյան դիմանկար» (անգլ.՝ The Athenaeum Portrait), ամերիկացի նկարիչ Գիլբերտ Ստյուարտի անավարտ նկարը, որը նա ստեղծել է 1796 թվականին։ Ներկայում այն Բստոնի Գեղարվեստի թանգարանի և Վաշինգտոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի համատեղ սեփականություն է[3][4]։
Մարթա Վաշինգտոնի համապատասխան դիմանկարը, որը նույնպես հայտնի է որպես Ատենեումյան դիմանկար[5][6] ցուցադրվում է Բոստոնի գեղարվեստի թանգարանում՝ ամուսնու դիմանկարի կողքին։
1795 թվականին Վաշինգտոնը մի քանի անգամ կեցվածք է ընդունել Ստյուարտի համար, ինչի արդյունքում ստեղծվել են Ատենեումյան, Լանսդաունյան և Վոգանյան դիմանկարները, որ կոչվել են իրենց սեփականատերերի անուններով[7] (մասնավորապես Ատենեումյան դիմանկարը Ստյուարտի ահվանից հետո ուղարկվել էր Բոստոնի Ատենեում)։ Վոգանյան դիմանկարն ունի մի քանի հեղինակային պատճեններ, որոնցից երկուսը պահվում են Դիմանկարների ազգային պատկերասրահում[8][9], ևս մի քանիսը՝ Մետրոպոլիտեն թանգարանում[10] և Ֆրիկի հավաքածոււմ[11]։
Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Ստյուարտը ստեղծել է Ջորջ Վաշինգտոնի ավելի քան հարյուր դիմանկարներ[12], որոնցից 70-ը եղել են նրա կենդանության օրոք ստեղծված Ատենեումյան դիմանկարի պատճենները[13][14], այդ թվում նաև 1821 թվականի դիմանկարը (Արվեստի ազգային պատկերասրահ)[12], որն ստեղծվել է ԱՄՆ առաջին հինգ նախագահների մյուս դիմանկարների հավաքածուի կազմում[15], որոնք էին Ջոն Ադամսը[16], Թոմաս Ջեֆերսոնը[17], Ջեյմս Մեդիսոնը[18], Ջեյմս Մոնրոն[19]։ Ատենեումյան դիմանկարի տարբերակները պահվում են տարբեր թանգարաններում, այդ թվում՝ ԱՄՆ Կապիտոլիումում[20], Քլարկի արվեստների թանգարանում[21], Ուոլտերս գեղարվեստի թանգարանում[22], Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցի թանգարանում[23], Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում[24], Փենսիլվանիայի կերպարվեստի թանգարանում[25], Քրայսլերի արվեստի թանգարանում[26], Հանթինգթոնի գեղարվեստի հավածաքուում[27], Միդլբերի քոլեջի արվեստի թանգարանում[28], Մետրոպոլիտեն թանգարանում[29], ինչպես նաև մասնավոր հավաքածուներում[30]։
Չնայած Գիլբերտ Ստյուարտը Ատենեումյան դիմանկարը թողել է անավարտ, Վաշինգտոնի հենց այս նկարն է տեղ գտել ԱՄՆ-ի մեկ դոլարանոց թղթադրամի վրա[31]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ատենեումյան դիմանկար կատեգորիայում։ |