Ատլի Էրվարսսոն

Ատլի Էրվարսսոն
իսլ.՝ Atli Örvarsson
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 7, 1970(1970-07-07)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԱքուրեյրի, Իսլանդիա[2]
Քաղաքացիություն Իսլանդիա
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ
Մասնագիտությունկոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Կայքatlimusic.com
 Atli Örvarsson Վիքիպահեստում

Ատլի Էրվարսսոն (իսլ.՝ Atli Örvarsson, հուլիսի 7, 1970(1970-07-07)[1], Աքուրեյրի, Իսլանդիա[2]), Իսլանդացի կինոկոմպոզիտոր, Հանց Ցիմերի Remote ControlProductions ընկերության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլին ծնվել է Իսլանդիայում հայտնի երաժշտական ընտանիքում։ Իր կարիերան սկսել է վաղ տարիքից։ Ունենալով դաշնամուր և շեփոր նվագելու հմտություններ՝ նա շրջել է Եվրոպայում մի քանի իսլանդական փոփ և ջազ խմբերով։ 90-ականներին Sálin Hans Jóns Míns անունով ռոք խմբի հետ համագործակցությունը նշանավորվել է երեք պլատինե և երկու ոսկե ալբոմների թողարկմամբ[3]։

1993 թվականին Ատլին տեղափոխվել է Ամերիկա այն բանից հետո, երբ նա ուսանելու հրավեր է ստացել Բերկոնում գտնվող երաժշտական քոլեջում։ Քոլեջում Ատլին ուսումնասիրել է կինոերաժշտություն և դասական կոմպոզիցիա` ուսումը ավարտելով գերազանցությամբ։ Աթլիի հաջորդ նպատակը կինոյի երաժշտության մագիստրոսի կոչում էր, որի համար նա սովորում էր Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում։

1998 թվականին, նվաճել է Փիթ Քարփենթերի կրթաթոշակառուի հեղինակավոր կոչումը, որը նշանակվում է երիտասարդ կոմպոզիտորներին։ Ալթին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նա միացել է հայտնի կոմպոզիտոր Մայք Փոստի ղեկավարությամբ հեռուստածրագրեր ստեղծելու աշխատանքներին։ Աթլին որպես կոմպոզիտոր մասնակցել է մի շարք սերիալների, այդ թվում ՝ «Օրենք և կարգ», «Նյու Յորքի ոստիկանությունը» և «Ամուր ցանց»։ Լոս Անջելեսում Աթլին ապրում է կնոջ ՝ Աննայի հետ։

2006 թվականին Հանզ Զիմերը Աթլին հրավիրել է ֆիլմերի երաշժտության և համակարգչային խաղերի արտադրության Remote Control Productions ընկերություն։ Որպես այս նախագծի անդամ Աթլին մասնակցել է այնպիսի ֆիլմերի երաժշտության ստեղծմանը, ինչպիսիք են`«Կարիբյան ծովահենները. Աշխարհի վերջը», «Հրեշտակները և դևերը», «Սիմփսոնները կինոյում» և «Փոխանակման արձակուրդները»։ Որպես գլխավոր կոմպոզիտոր Աթլին երաժշտություն է ստեղծել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են` «Կրակակետ», «Մեր դարաշրջանի Բաբելոնը», «Վերջին մեղսակիցը. Ռոբերտ Ադամսի պատմությունը»,«Չորրորդ տեսակը», «Գողի օրենսգիրքը», «Վհուկների ժամանակը»[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135513286 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Atli Örvarsson: Biography, Albums, Singles, Playlists & Upcoming Gigs». // sharemyplaylists.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «Atli Örvarsson Bio». // focusfeatures.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]