Ատոմային Իվանը ռուս.՝ Атомный Иван | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | հումորային դրամա և ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 2012 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վասիլի Բարխատով |
Սցենարի հեղինակ | Վասիլի Բարխատով |
Դերակատարներ | Յուլիա Սնիգիր |
Օպերատոր | Ռուսլան Գերասիմենկով |
Երաժշտություն | Սերգեյ Շնուրով |
«Ատոմային Իվանը» (ռուս.՝ «Атомный Иван»), ռուսական կինոֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վասիլի Բարխատովը։ Պատմության մեջ առաջին գեղարվեստական ֆիլմն է, որը նկարահանվել է գործող ԱԷԿ-ում (Կալինինի և Լենինգրադի)[1] «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ։
Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Լոնդոնում համաշխարհային ատոմային ասոցիացիայի սիմպոզիումի ժամանակ։ Ռուսական վարձույթում ֆիլմը թողարկվել է 2012 թվականի մարտի 29-ին[2][3]։
Ֆիլմի հեղինակն այն ներկայացրել են որպես «ֆիզիկոսների» և «լիրիկների» փոխհարաբերությունների թեմայի նոր մեկնաբանություն։ Ֆիլմի սյուժեի կենտրոնում երիտասարդ գիտնականների՝ ատոմագետներ Իվանի և Տանյայի հարաբերություններն են գործարար հանրության միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնի վրա, որոնք տեղի են ունենում ատոմային էլեկտրակայանում և Պերմում, որտեղ ապրում են կայանի աշխատակիցները[1]։
Ֆիլմում հնչում է 4post խմբի «Атомный БАМ!» երգը։
«Ատոմային Իվան» ֆիլմի գրախոսականը «Սեանս» ամսագրում․
«Ատոմային Իվանը» մասամբ եզակի դեպք է, քանի որ ստեղծագործության հազվագյուտ օրինակ է, որը չի հավակնում ոչ տիեզերքի կառուցմանը, որը ենթակա է արտիստական կամայականությունների, ոչ էլ բլոքբաստերի դափնիների։ Նրա ստեղծողները չեն հավակնում հեղինակությանը՝ ավելի շուտ հանդես գալով որպես հրավիրված աստղեր։ Մաշկից դուրս չեն գալիս, որպեսզի դուր գան հանդիսատեսին կամ գոհացնեն պատվիրատուին։ Այսպիսի նուրբ ստեղծագործություն[4]։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Атомный Иван» — случай отчасти уникальный, поскольку являет собой редкий пример произведения равно не претендующего ни на строительство вселенной, подчиненной артистическому произволу, ни на лавры блокбастера. Его творцы не замахиваются на авторство, выступая скорее в качестве приглашённых звёзд. Не лезут из кожи вон, чтобы понравиться зрителю или угодить заказчику. Милое такое создание.
|