Արաբական գերագույն կոմիտե | |
---|---|
Տեսակ | քաղաքական կազմակերպություն |
Երկիր | Մանդատային Պաղեստին |
Հիմնադրված | ապրիլի 25, 1936 |
Հիմնադիր | Ամին ալ Հուսեյնի, Abd al-Latif Salah?, Ahmed Hilmi Abdelbaqi? և Raghib al-Nashashibi? |
Արաբական գերագույն կոմիտե (արաբերեն՝ اللجنة العليا العربية, al-Laŷnat al-ʿAlīyā al-ʿArabīya), Պաղեստինի արաբների քաղաքական ղեկավար մարմին բրիտանական մանդատի օրոք։ Ինքնահռչակվել է որպես «Պաղեստինի բոլոր արաբների միակ ներկայացուցիչ»[1]։ Ստեղծվել է 1936 թվականի ապրիլի 25ին, Երուսաղեմի մեծ մուֆթի Ամին ալ Հուսեյնիի նախաձեռնությամբ, Պաղեստինի արաբների ապստամբության սկսվելուց հետո։ Մայիսի 15-ին կոմիտեն բնակչությանը կոչ է արել հրաժարվել հարկեր վճարելուց, մասնակցել համընդհանուր գործադուլին, բրիտանական իշխանություններից էլ պահանջել է վերջ տալ հրեաների կազմակերպված բնակեցմանը Պաղեստինում։ Ըստ որոշ աղբյուրների՝ նացիստները ֆինանսավորել են կոմիտեին՝ Պաղեստինում տեղի ունեցած արաբական ապստամբության ժամանակ[2]։ Համագործակցությունը ձևավորվել է ընդհանուր թշնամիներ (հրեաները, անգլիացիները, կոմունիստները) ունենալու հողի վրա։
Կոմիտեի հիմնադիր անդամներն էին[3] Ամին ալ Հուսեյնին, Աբդ ալ Լատիֆ Սալահը, Ավին Աբդ ալ Հադին (Անկախության կուսակցության առաջնորդը), Հուսեյին ալ Հալիդին, Յակուբ ալ Ռուսայնը, Ջամալ ալ Հուսայինին և Ռարիբ ալ Նաշաշիբին։
1937 թվականի սեպտեմբերին՝ մանդատն իրականացնող պաշտոնյաներից մեկի սպանությունից հետո բրիտանական իշխանությունները արգելել են կոմիտեի գործունեությունը[4]։
1945 թվականին Արաբական պետությունների լիգան այդ նույն անվանումով կոմիտե է ստեղծել, բայց 1947—1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմից հետո այն այլևս չի գործել։ 1948 թվականին Անդրհորդանանում նրա գործունեությունն ընդհանրապես արգելվել է; Դրա փոխարեն այդ նույն տարում Եգիպտոսն ու Արաբական պետությունների լիգան ստեղծել են համապաղեստինյան կառավարություն[5]։ Այն հետագայում հրաժարվել է համագործակցել նորաստեղծ Միավորված ազգերի կազմակերպության հետ՝ վերջինիս նախաձեռնած հետաքննության ընթացքում, հետաքննություն, որը հանգեցրել է Պաղոստինի բաժանման պլանի մշակմանը (հայտարարել է, որ «Պաղեստինի արաբների բնական իրավունքներն ակնհայտ են, և հետաքննությունն այլևս չի կարող շարունակություն ունենալ»)[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական գերագույն կոմիտե» հոդվածին։ |