Արաբելլա Դորման անգլ.՝ Arabella Dorman | |
---|---|
Ծնվել է | 1975[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | arabelladorman.com |
Արաբելլա Դորման (անգլ.՝ Arabella Dorman, 1975[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[2], բրիտանացի ռազմական նկարիչ և դիմանկարիչ[3][4]։ 2014 թվականին նա ընտրվել է որպես BBC-ի 100 կանանցից մեկը[5]։
Դորմանը ծնվել է Լոնդոնում 1975 թվականին։ Սովորել է Լոնդոնի Բայամ շոուի արվեստի դպրոցում և Էդինբուրգի համալսարանում[3]։ Ամուսնացել է ռեժիսոր Դոմինիկ Էլիոտի հետ[3]։
2006 թվականին Դորմանը դարձել է առաջին բրիտանացի ռազմական նկարչուհին, որը գեներալ-լեյտենանտ Ռիչարդ Շիրեֆի հրավերով մեկնել է Իրաքի առաջնագիծ[4]։ Ռիչարդ Շիրրեֆը գնել է նրա աշխատանքներից մեկը[6]։ Իրաքում նա նախ ուղեկցել է Royal Green Jackets-ին Բասրայի պալատում, ապա մեկնել Իրանի սահմանից ոչ հեռու գտնվող անապատ[7]։ 2009-2014 թվականներին նա ուղեկցել է բրիտանական զորքերին Աֆղանստանում։ 2009 թվականին ընդգրկվել է Գիլմենդի Սանգին քաղաքում գտնվող 2-րդ հրաձգային գնդում, չնայած նրան չի թուլատրվել զինվորներին ուղեկցել պարեկային ծառայության մեջ[8], 2010 թվականին ճամփորդել է Աֆղանստանով՝ հաստատվելով Քաբուլում[9]։
2015 և 2016 թվականներին Դորմանը փախստականների հետ աշխատել է Լեսբոսում, Կալեում և Դյունկերկում[10]։ 2015 թվականի դեկտեմբերին ստեղծել է գեղարվեստական ինստալյացիա՝ կախելով նավը, որն օգտագործվում էր փախստականներին Միջերկրական ծովով տեղափոխելու համար, Փիքադիլի փողոցում գտնվող Սուրբ Ջեյմս եկեղեցու տանիքից[11][12]։ Այս ինստալյացիան՝ «Թռիչքը», ցուցադրվում էր մինչև 2016 թվականի փետրվարը և փախստականների փախուստը կապում էր եկեղեցիների տանիքներից նավակներ կախելու հին ավանդույթի հետ[13]։
Դորմանը ցուցադրվել է այնպիսի վայրերում, ինչպիսիք են Կայսերական ռազմական թանգարանը, Ֆրոստի և Ռիդի պատկերասրահը և La Galleria Pall Mall-ն[14]։