Արաբերենի այբուբենի պատմություն

Արաբերենի այբուբեն
Ալիֆ Դադ
Բա Տա
Թա Զա
Սա Այն
Ջիմ Ղայն
Հա Ֆա
Խա Կղաֆ
Դալ Քաֆ
Զալ Լամ
Ռա Միմ
Զայն Նուն
Սին Հա
Շին Ուաու
Սադ Յա
Լրացուցիչ նշաններ
Ալիֆ մակսուրա Թա մարբուտա
Վա Համզա

Արաբերենի այբուբենի պատմություն, սեմական ամենատարածված լեզվի՝ արաբերենի գրային համակարգի պատմություն։ Այն սկսում է դեռևս նախաիսլամական շրջանում և ավարտին հասնում իսլամի վաղ փուլում՝ 7-8-րդ դարերում։ Արաբերենի այբուբենի մշակումը վերագրվում է 7-րդ դարի լեզվաբան Աբու ալ-Ասուադ ալ-Դուալիին, իսկ վերջնական կատարելագործումը՝ քերականագետ Ալ-Խալիլ իբն Ահմադ ալ-Ֆարահիդիին։

Արաբերենի այբուբենը ստեղծվել է սեմական լեզուների գրային համակարգերի ազդեցությամբ։ Նրա նախահիմքը համարվում է արամեերենի նաբաթեական բարբառը գրելու համար։ Նաբաթեայի թագավորությունը գտնվում էր ժամանակակից Հորդանանի ու Իսրայելի տարածքում և անմիջական հարևան էր Արաբական թերակղզուն։ Սեմալեզու մյուս քաղաքակրթությունները՝ Փյունիկիան, Քանանը, առավել վաղ շրջանում՝ Բաբելոնը, Աքքադը և այլ պետություններ, գտնվում էին «Բարեբեր մահիկի» շրջանում (Արևելյան Միջերկրական և Միջագետքի դաշտավայր)[1]։

Արաբերենի առաջին գրավոր հուշարձանը գտնվել է Հորդանանի Ակաբա նավահանգստից 50 կմ արևելք գտնվող Ջաբալ Ռամ վայրում։ Այն վերագրվում է 4-րդ դարին և ունի էպիգրաֆիկ բնույթ։ Առաջին արձանագրությունը, որտեղ թվագրումը հստակ հայտնաբերված է, գտնվել է ժամանակակից Սիրիայի տարածքում (Զեբեդ, 512 թվական)։ Արաբական վաղ շրջանի պետություններից հայտնի են Կիդարը (արաբ․՝ قيدار‎‎, Հյուսիսային Արաբիա), Սամուդը (արաբ․՝ ثمود‎‎‎, Հիջազի լեռներ), Ղասանիների (արաբ․՝ الغساسنة‎‏‎‎) և Լախմիների (արաբ․՝ اللخميون‎‎‎) քրիստոնեադավան պետությունները Հյուսիսային Արաբիայում, Քինդա (արաբ․՝ كندة‎‎) քաղաքակրթությունը Կենտրոնական Արաբիայում և այլ։ Այս պետություններում խոսել են արաբերեն և կիրառել արաբական գրի պարզեցված տարբերակները[2]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբերենի այբուբենի ակունքները գալիս են նաբաթեական գրից, սակայն ենթադրվում է, որ դրանք կարող են առաջացած լինել անմիջականորեն արամեերենից։ Աղյուսակում երևում են առավել ստույգ համեմատություններ, իսկ արաբական գիրը դեռևս նախնական վիճակում է ներկայացված։

Առաջին տողի տառերն ամենայն հավանականությամբ ոչ թե արամեական, այլ նախահրեական այբուբենից են

Արաբական գիրը սկզբնական շրջանում եղել է խիստ անմշակ. բազմաթիվ տառեր, որոնք միմյանցից տարբերվում էին կետերի դրվածքով ու քանակով, զուրկ էին դրանցից։ Առանց ստույգ իմանալու՝ թե ինչի մասին է գրված, անհնար էր կարդալ տեքստը։ Հավանական է, որ նաբաթեական գրից արաբականի առանձնացումը եղել է հետևյալ կերպ.

  • մ.թ.ա. 6-5-րդ դարերում Արաբական թերակղզուց հյուսիս ապրող սեմալեզու ցեղերը հիմնադրում են Նաբաթեայի թագավորությունը՝ Պետրա մայրաքաղաքով (այժմ՝ Հորդանանի ու Իսրայելի տարածքում)։ Ցեղերից մեկի՝ նաբատու տոհմի անունունով նրանք կոչվում են նաբատեացիներ։ Նրանց խոսակցական լեզուն նման էր հյուսիսարաբական լեզվին ու արամեերենին։
  • մ.թ.ա. 2-րդ դարին վերագրվում են մի քանի գրավոր հուշարձաններ, որոնք ստեղծվել են նաբաթեացիների կողմից։ Դրանք գրվել են արամեերենով, քանի որ դա կապի ու առևտրի լեզուն էր՝ «Բարեբեր մահիկի» տարածաշրջանում։ Դրանցում մի քանի արաբերեն տառերի կիրառությունը ցույց է տալիս, որ նաբաթեացիները չէին խոսում արամեերենով, այլ արաբերենով, իսկ վերջինում կային տառեր, որոնք արամեերենի այբուբենում բացակայում էին։ Դրանք գրվում են միասին, կարճ ու սեղմ՝ հնարավորինս տեղ տնտեսելու համար։

Նախաիսլամական գրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Խալիլ իբն Ահմադ

Արաբերենով գրված առաջին արձանագրությունը ստեղծվել է 512 թվականին։ Դա եռալեզու արձանագրություն է՝ հունարենով, արամեերենով և արաբերենով, որ գտնվել է Սիրիայի Զաբադ վայրում։ Արաբերենի այս տարբերակն ուներ ընդամենը 22 տառ, որտեղ 15-ը միմյանցից տարբերվում էին։

Արաբերենի այբուբենի տառերի մի մասը ներմուծվել է հարավարաբական էպիգրաֆիկ տեքստերից, կան նաև հյուսիսարաբական լեզուների՝ սաֆայերենի (արաբ․՝ صفائية‎‎) և հիսմայերենի (արաբ․՝ حسمائية‎‎) բառեր։ Նաբաաթեական լեզուն, իր հերթին, արամեական բարբառի տարատեսակ է։ Գրավոր արձանագրության մեջ հայտնվել են բառեր հետևյալ բարբառներից ու լեզուներից՝

  • սաֆայերեն - տարածված էր Սիրիական անապատի քոչվոր արաբների շրջանում՝ նախաիսլամական փուլում (մ.թ.ա. 1-ին դար - մ.թ. 4-րդ դար)
  • հիսմայերեն - տարածված էր ժամանակակից Հորդանանի հարավային հատվածում և Արաբական թերակղզու հյուսիսում
  • նախադասական արաբերեն - տարածված էր Քինդա պետության տարածքում՝ կենտրոնական Արաբիայում
  • նաբաթեական գրություններ՝ արամեերենով, գրված նաբաթեական գրով
  • նախաիսլամական արաբերեն - միայն հինգ հայտնի բառ, այս լեզուն չուներ կետեր և գծեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Watson, J.C., The Phonology and Morphology in Arabic, Oxford 2000
  2. McCarthy, J. J., Prince A.S., Foot and Word in Prosodic Morphology. The Arabic Broken Plural.”, Natural Language & Linguistic Theory 8(2), Amherst 1990