Արաբկիր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաբկիր (այլ կիրառումներ)
Քաղաք
Արաբկիր
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱրաբկիրի գավառակ
ՔաղաքապետԷրջան Թուրան
Մակերես956 կմ2 կմ²
ԲԾՄ1210մ[1] մ
Պաշտոնական լեզուՀայերեն(մինչև Մեծ եղեռնը), թուրքերեն, քրդերեն
ԲնակչությունԸնդհանուր՝ 10․972[2][3]
Քաղաք՝ 6, 120
Գյուղեր՝ 4, 852 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր(մինչև Մեծ եղեռնը), այժմ քրդեր, թուրքեր
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ44800
Ավտոմոբիլային կոդ44
Պաշտոնական կայքwww.arapgir.gov.tr (թուրքերեն)
Արաբկիր (Թուրքիա)##
Արաբկիր (Թուրքիա)

Արաբկիր, քաղաք Արևմտյան Հայաստանում, Մալաթիայի մարզում, Եփրատի վտակ Արաբկիր գետակի ափին, Խարբերդի և Ակնի միջև, Մալաթիա քաղաքից 70 կմ հյուսիս։ Քաղաքը փռված է Անտիտավրոսյան լեռնաշղթայի ստորոտում։ Արաբկիրը աչքի էր ընկնում որպես վաճառաշահ քաղաք, շրջապատված էր մշակված արգավանդ դաշտերով։ Աղբյուրներում տարբեր ժամանակներում համարվում է ամրոց, գյուղաքաղաք, քաղաք-ամրոց, բերդաքաղաք, քաղաք։

Անվան ստուգաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակվում է նաև Արաբկեր ձևով։ Անունը հավանաբար կապված է հնագույն Արաբրակնուա քաղաքի անվան հետ, որի մոտ էլ կառուցվել է այն։ Քաղաքը տիրել են նաև արաբները, ոմանք նրա անունը կապում են թուրքերեն «արաբ» և «գեր» («գիր») բառերի հետ, որ նշանակում է արաբ մտած, կամ արաբ մտիր։ Հայկական ժողովրդական ստուգաբանությամբ Արաբկիր նշանակում է՝ առ ափին գետի։ Հույները կոչել են Արապրասեչ։

Արաբկիրը հնում մտնում էր Փոքր Հայքի Երկրորդ՝ ըստ Հուստինիանոսի վարչական բաժանման (6-րդ դար) Երրորդ Հայքի մեջ։ Նոր ժամանակներում այն Սեբաստիայի նահանգի Արաբկիր գավառի կենտրոնն էր։

Արաբկիրի վերակառուցումը վերագրվում է Վասպուրականի Արծրունի վերջին թագավոր Սենեքերիմին, որը 1021 կամ 1022 թվականին իր թագավորությունը Բյուզանդիային տալու դիմաց Սեբաստիայի հետ միասին ստացել էր նաև Արաբկիրի շրջանը։ Հետագայում, դարեր շարունակ, Արաբկիրը նշանակալի առաջադիմություն չի ունեցել։ Այն թուրքական տիրապետության տակ է անցել 15-րդ դարում, շարունակ մնալով իբրև խղճուկ մի գյուղաքաղաք։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբկիրը 1800-1830-ական թվականներին ուներ մոտ 15 հազար բնակիչ, որից 12 հազարը՝ հայեր, 1830-1850 թվականներին նրա բնակչության ընդհանուր քանակը մնացել էր գրեթե նույնը, բայց հայերի թիվը իջել էր մինչև 9 հազար մարդու։ 20-րդ դարի սկզբին Արաբկիրի շրջանում բնակվում էր 18382 մարդ[4]։ 1915 թվականի եղեռնից առաջ քաղաքի բնակչության թիվը հասնում էր մոտ 20 հազարի, որից 10 հազարը հայեր էին։ Արաբկիրի հայերը երկու անգամ՝ 1895-1896 թթ. և 1915 թ. ենթարկվեցին տեղահանման և բնաջնջման։ ՀՍՍՀ ներգաղթած արաբկիրցիները 1925 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի օրը, հանդիսավոր պայմաններում Երևանի մոտ հիմնադրել են Նոր Արաբկիր ավանը, որը 1929 թ. ուներ 1000 բնակիչ, իսկ 30 տարի հետո՝ 60 հազար։ Նոր Արաբկիրը տասնամյակներ առաջ ձուլվել է մայրաքաղաքի հետ՝ կազմելով նրա մի թաղամասը։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1945 թվականին, Արաբկիրն ուներ 6684 բնակիչ, որից մոտ 600-ը՝ հայ։ Սակայն 1946 թվականից հետո այդտեղ մնացած հայերի մեծ մասը գաղթեց Սիրիա, Կոստանդնուպոլիս, Մալաթիա և քաղաքում մնաց մոտ 200 հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-20-րդ դարերում Արաբկիրն ուներ և առաջին հերթին հայտնի էր իր կտավագործությամբ։ 19-րդ դարի կեսին այստեղ գործում էին 15 ջուլհակային, 9 մանածագործական և սփռոցի արտադրության 18 ձեռնարկություններ։ Արհեստներից տարածված էին նաև ոսկերչությունը, մետաղագործությունը, պղնձագործությունը, օճառագործությունը, զինագործությունը։

Աշխույժ էր նաև առևտուրը։ Հնում այստեղով էին անցնում Զիմարա-Մալաթիա, իսկ նոր ժամանակներում՝ Ակն-Մալաթիա ճանապարհները։

Բնակիչների զգալի մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ բամբակի, հացահատիկների, պտղատու այգիների մշակմամբ, շերամապահությամբ։

Պատմամշակութային կոթողները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի եկեղեցիները 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում թվով 7-ն էին, որոնցից 4-ը լուսավորչական էին՝ 2-ը՝ բողոքական, իսկ մեկը՝ կաթոլիկական։

19-րդ ը 20-րդ դարերում Արաբկիրն ուներ բավական աշխույժ մշակութային կյանք։ Հայերն այստեղ ունեին 13 դպրոց՝ Մայր վարժարան, սբ. Թարգմանչաց, Զարուհյան և այլն։

Արաբկիրը հայ գրչության կենտրոններից է։ Այստեղ 15-17-րդ դարերում գրվել են մի քանի ձեռագրեր, որոնցից մեզ հայտնի են 1446 թ. ընդօրինակված մի Ճաշոց և Խաչատուր քահանայի 1640 թ. գրած Մաշտոցը։

Ականավոր արաբկիրցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թադեոս Աստվածատրյան (1831-1906) - բառարանագիր
  • Դավիթ Բեկ (լեզվաբան) ( 1870-1938) - բանասեր, թարգմանիչ
  • Վահագն Դավթյան (1922-1996) - սովետահայ ականավոր բանաստեղծ
  • Ղևոնդ Հարությունի Մարտիկյան (1912—1944) — Թամանյան 89 դիվիզիայի 390 մոտոհրաձիգային գնդի 3 գումարտակի կրթական աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ։ Ավագ Լեյտենանտ , Զոհվել է 1944 Մայիս 12-ին։ Հետմահու Ղրիմի ազատագրման ժամանակ Մայիս 7-ին կատարած հերոսության համար պարգևատրվել է երկրորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Malatya Arapgir Haritası Արխիվացված 2013-01-17 Wayback Machine(թուրքերեն)
  2. TÜRKİYE İSTATİSTİK KURUMU(չաշխատող հղում)(թուրքերեն)
  3. tuik, 2009 Արխիվացված 2011-09-17 Wayback Machine(թուրքերեն)
  4. Բաբլումյան, Արփինե (2012). Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի հայ ազգաբնակչությունը XIX դարի վերջերին - XX դարի սկզբներին (պատմաժողովրդական ուսումնասիրություն). Երևան. էջ 15.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Թ. Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 50-53։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 676