Արամ Վարդանյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | Ուզբեկստան |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 11, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկստան[1] |
Արամ Սիմոնի Վարդանյան (նոյեմբերի 11, 1995[1], Տաշքենդ, Ուզբեկստան[1]), Ուզբեկստանը ներկայացնող հունահռոմեական ոճի հայ ըմբիշ։ Աշխարհի և Ասիայի առաջնությունների մրցանակակիր։ Նա խառը մենամարտերի հայտնի մարտիկ Էդուարդ Վարդանյանի հորեղբոր որդին է։
Արամ Վարդանյանը ծնվել է 1995 թվականին։ Մարզիկը Տաշքենդի Ուչտեպայի շրջանի Նայման մահալից է։
2016 թվականին Բանգկոկում կայացած Ասիայի առաջնությունում մինչև 66 կգ քաշային կարգում նա արժանացել է բրոնզե մեդալի։ Երկու տարի անց նա կրկնել է իր հաջողությունը՝ դառնալով երրորդը Բիշքեկում կայացած Ասիայի առաջնությունում, բայց այլ քաշային կարգում՝ մինչև 72 կգ։
2017 թվականին Աշխաբադում կայացած Ասիական մարտարվեստի խաղերում և փակ տարածքի մրցումներում մինչև 71 կգ քաշային կարգում նա նվաճել է բրոնզե մեդալ։
2019 թվականին Ղազախստանում կայացած մոլորակի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 72 կգ քաշային կարգում Արամը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակիչում զիջելով ռուսաստանցի ըմբիշ Աբույազիդ Մանցիգովին[2][3][4]։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած 2022 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նա սկսել է հանդես գալ 77 կգ քաշային կարգում[5]։
2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերում 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 5։ 6 հաշվով զիջել է Հայաստանը ներկայացնող ըմբիշ Մալխաս Ամոյանին[6]։
|