Գյուղ | |||
---|---|---|---|
Արավուս | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Տեղ համայնք[1] | ||
Մակերես | 4,43 կմ² | ||
ԲԾՄ | 1350 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 171[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Արավուս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղի պաշտոնական անունը Արավուս է[1]։
Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 103 կմ, իսկ Գորիս քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում։ Ծովի մակարդակից բարձր է 1350-1390 մ։
Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում ներառված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ Գյուղում 1933 թվականին կազմավորվել է կոլտնտեսություն, որը լուծարվել է 1991 թվականին, նախկինում ընդգրկված էր Տեղի գյուղխորհրդի կազմում, տարանջատվել է 1991 թվականին։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից մաս է կազմում խոշորացված Տեղ համայնքի։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Արավուսի բնակչությունը կազմել է 171 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4], որոնց մի նասի նախնիներն 18-րդ դարում այստեղ են եկել Արցախի Արավուս (Քարագլուխ) գյուղից[5]։ Ստորև ներկայացված է Արավուս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 16 | 68 | 159 | 174 | 251 | 200 | 117 | 325 | 168[7] | 171[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ և դաշտավարությամբ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 689)։ |