' | |||
Ամբողջական անուն | Արարատ ֆուտբոլային ակումբ | ||
---|---|---|---|
Հիմնադրում | մարտի 31, 2017 | ||
Երկիր | Ռուսաստան | ||
Քաղաք | Մոսկվա | ||
Մարզադաշտ | Սպարտակովեց | ||
Նախագահ | Վալերի Օհանեսյան | ||
Մարզիչ | Ալեքսանդր Վիտալիի Գրիգորյան | ||
Ավագ | Ռոման Պավլյուչենկո | ||
Կայք | |||
Լիգա | Պրեմիեր Լիգա, «Կենտրոն» գոտի | ||
|
«Արարատ», ռուսական ֆուտբոլային ակումբ Մոսկվայում։ Հիմնադրվել է 2017 թվականին։
«Արարատը» հիմնադրվել է 2017 թվականի մարտի վերջին[1]՝ Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի աջակցությամբ[2]։ Թիմը կոչվել է երևանյան համանուն ակումբի պատվին։ Ակումբը սկսել է ելույթները Ռուսաստանի երրորդ դիվիզիոնում։ Տնային մարզադաշտը համարվում է «Սպարտակովեցը»։
2017 թվականի մայիսի 30-ին ակումբը ստացել է Ռուսաստանի առաջնության «Կենտրոն» գոտում խաղալու իրավունք, այդ նույն օրը նրանք ձեռք են բերել Ռոման Պավլյուչենկոյին[3]։ Հունիսի 7-ին ակումբը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Ալեքսեյ Ռոբկոյի հետ[4], իսկ հունիսի 9-ին՝ Մարատ Իզմայլովի։
Թիմի գլխավոր մարզիչ նշանակվել է 45-ամյա Սերգեյ Բուլատովը[5], կնքելով 1 տարվա պայմանագիր։ Սակայն 2017 թվականի հուլիսի 30-ին նա լքեց այդ պաշտոնը[6]։ Այնուհետև գլխավոր մարզիչ նշանակվեց Արկադի Իմրեկովը[7]։ Օգոստոսի 16-ին մարզիչ նշանակվեց Ալեքսանդր Գրիգորյանը։
2017-2018 մրցաշրջանի սկզբին թիմի առաջ դրվեց Ռուսաստանի Պրեմիեր Լիգա դուրս գալու խնդիր[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արարատ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)» հոդվածին։ |
|