Նախնական կրթություն ստացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում։ 1926 թվականից հաստատվել է Երևանում և մինչև 1955 թվականը եղել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի։ 1955-1967 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարել է հայկական, ադրբեջանական, իրանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (ռոմանսներ և երգեր)։ 1939 և 1965 թվականներին Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի տասնօրյակներին։ Եղել է Շերամի երգերի լավագույն կատարողներից («Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն)։ Նրա ուսուցիչներից է եղել Ռոմանոս Մելիքյանը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 114)։