Արգենտինայի Սերվանտեսի անվան ազգային թատրոն

Արգենտինայի Սերվանտեսի անվան ազգային թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Արգենտինա
Գտնվելու վայրըԲուենոս Այրես
Հիմնադրման ամսաթիվսեպտեմբերի 5, 1921[1]
Անվանված էՄիգել դե Սերվանտես
Կայքteatrocervantes.gob.ar(իսպ.)
 Teatro Cervantes, Buenos Aires Վիքիպահեստում

Սերվանտեսի անվան ազգային թատրոն (իսպ.՝ Teatro Nacional Cervantes, ազգային թատրոն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում)։ Հիմնադրվել է իսպանացի դերասան Մարիա Գերերոյի և նրա ամուսնու՝ Ֆերնանդո Դիաս դե Մենդոսայի կողմից, շենքը կառուցվել է 1921 թվականին[2]։ 1926 թվականին անսպասելի ֆինանսական խնդիրների պատճառով սեփականատերերը այն հանել են աճուրդի։ Ազգային կոնսերավատորիայի տնօրենի օգնական Էնրիկե Գարսիա Վելլոսոն առաջարկել է նախագահ Մարսելո Տորկուատո դե Ալվեարին (ում կինը՝ Ռեգինա Պաչինին օպերային երգչուհի էր և արվեստի մոլեռանդ հովանավոր) ստեղծել Սերվանտեսի անվան ազգային թատրոն։ Այսպիսով թատրոնը դարձել է Արգենտինայի Հանրապետության սեփականությունը։ 1933 թվականին թատրոնը տեղավորեց նաև Կոմեդիայի ազգային թատրոնը։ Սերվանտեսի անվան ազգային թատրոնի խաղացանկը կազմում են իսպանացի և արգենտինացի դրամատուրգների պիեսները։ Թատրոնում բեմադրում էին իսպանացի դրամատուրգների ստեղծագործությունները. Լոպե դե Վեգի, Տիրսո դե Մոլինա, Վենտուրա դե լա Վեգա։ 1995 թվականին № 24,570 օրենքի համաձայն թատրոնը հայտարարվել է ազգային պատմական հուշարձան։

Հրդեհ և վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի օգոստոսի 10-ին, Սերվանտեսի թատրոնում հրդեհ բռնկվեց, որը ոչնչացրեց մեծ շենքը։ Պետությունը ստանձնեց շենքի վերականգնումն ու վերակառուցումը։ Նոր շենքը նախագծվել էլ «Mario Roberto Álvarez y Asociados» ընկերության կողմից, և ունի երեք նկուղ, ցոկոլային հարկ և երեք հարկ։ Նոր շենքի բեմը ստացավ ավելի մեծ տարածք, արվեստանոցներ, վերապատրաստման սրահներ և պահեստներ։ Թատրոնը կրկին բացվել է 1968 թվականին։

Դեկորացիա և սենյակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի գլխավոր բեմը կազմում է 16 × 28,5 մետր և ունի կենտրոնական պտտվող մաս՝ 12 մետր տրամագծով, հատակը պատրաստված է փայտե տախտակներից, ինչը թույլ է տալիս հարթել անհամաչափությունները։ Բեմի դիմաց գտնվում է հրապարակ (12 × 2,7 մետր), ինչը հնարավորություն է տալիս դերասաններին ավելի մոտ գտնվել հանդիսատեսին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Teatro Nacional Cervantes: 103 años de un emblema teatral argentino (իսպ.) — 2024.
  2. Manuel Gómez García Diccionario Akal de Teatro. — Ediciones Akal, 1998. — ISBN 9788446008279

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինայի Սերվանտեսի անվան ազգային թատրոն» հոդվածին։