Արգո (անգլ.՝ Argo), նախատեսվող ավտոմատ միջմոլորակային կայան, որը պետք է օգտագործվի արտաքին մոլորակների հետազոտության համար[1]։
Ծրագրով նախատեսվում է անցում Յուպիտերի, Սատուրնի, Նեպտունի, ինչպես նաև Կոյպերի գոտու մարմնի մոտով[1]։ Նեպտունի և նրա ամենամեծ արբանյակ Տրիտոնի վրա կենտրոնացումը պայմանավորված է Նեպտունի համակարգի հետազոտության 50 տարվա բացը լրացնելու համար, ինչպես նաև պարզաբանելու որոշ հանելուկներ, որոնք մնացել են Վոյաջեր-2-ի 1980-ականներին անցումից հետո[1]։