Գյուղ | ||
---|---|---|
Արթխան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Արդղան, Արթըխան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 400 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | Արթխանցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23850 | |
|
Արթխան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում, Արածանիի ստորին հոսանքի աջ կողմում, գետի աջ ափին, Բալու քաղաքից հյուսիս-արևելք։
Գյուղն ավերվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։
XX դարի սկզբին ուներ 50 տուն` 400 հայ բնակչով։
Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։
Ուներ Ս․ Մինաս անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Ս. Թովմա ավերակ եկեղեցին։
1910 թվականից Արթխանում գործել է վարժարան[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 53)։ |