Արթուր Գրոտգեր

Արթուր Գրոտգեր
լեհ.՝ Artur Grottger
Ծնվել էնոյեմբերի 11, 1837(1837-11-11)[1][2][3][…]
ԾննդավայրOtynevychi, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1867(1867-12-13)[1][2][3][…] (30 տարեկան)
Մահվան վայրAmélie-les-Bains-Palalda[4]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռոմանտիզմ
Թեմաներգեղանկարչություն
 Artur Grottger Վիքիպահեստում

Արթուր Գրոտգեր (լեհ.՝ Artur Grottger, նոյեմբերի 11, 1837(1837-11-11)[1][2][3][…], Otynevychi, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 13, 1867(1867-12-13)[1][2][3][…], Amélie-les-Bains-Palalda[4]), լեհ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1837 թվականի նոյեմբերի 11-ին Գալիցիայի Օտինյովիցե գյուղում (ներկայումս` Ուկրաինա, Լվովի մարզ)։ Նկարչության առաջին դասերը տղան ստացել է հորից։ 11 տարեկան հասակում Արթուրը ուսանելու է մեկնել լվովցի նկարիչ Յան Մաշկովսկու ստուդիա, որտեղ երկար տարիներ բարեկամացել է վարպետի որդիների` Ռաֆայելի, Կարոլի ու Մարցելի հետ։ Լվովում 1850 թվականին ծանոթացել է Յուլիուշ Կոսակի հետ, ով նպաստել է նրա ուսմանը։

1851 թվականի գարնանը Լվովի խանութներից մեկի ցուցահանդեսում իշխան Ալեքսանդր Պապենհայմը նկատել է ջրաներկով նկար, որը պատկերում էր լեհերի գրոհը թաթարների դեմ։ Իշխանը գնել է նկարը` վաճառողին հարցնելով նկարչի անունը։ Վաճառողը պատասխանել է, որ նկարի հեղինակը 14-ամյա պատանի է` Արթուր Գրոտգերը։ Իշխանը որոշում է ծանոթանալ հեղինակի հետ, և այդ ծանոթությունը վերածվում է տարիների բարեկամության, որի շնորհիվ երիտասարդ նկարիչը ձեռք է բերում հովանավորի ու մեկենասի։ Արթուր Գրոտգերի կյանքում երջանիկ դիպված է եղել նաև կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի` 1851 թվականի հոկտեմբերի 5-ին Լվով ժամանումը։ Նկարչի բարեկամները նրան խորհուրդ են տվել պատկերել կայսեր մուտքը Լվով։ Գաղափարը պաշտպանել է նաև իշխան Ագենոր Գոլուխովսկին, ով այդ ժամանակ Գալիցիայի նահանգապետն էր։ Այս ընդունելության ժամանակ կայսր Ֆրանց Յոզեֆը ջրաներկով պատկերը նվեր է ստացել լեհ ազնվականության կողմից։ Վիեննա վերադառնալուց հետո կայսրը Գրոտգերին ամսական 20 գուլդեն կրթաթոշակ է նշանակել և պատվիրել, որ երիտասարդ նկարիչը գեղարվեստական կրթություն ստանա Կրակովում, ապա այն շարունակի Վիեննայում[5]։

1852 թվականի հոկտեմբերի առաջին կեսին Գրոտգերը ժամանել է Կրակով, որտեղ սովորել է Կրակովի գեղարվեստի ակադեմիայում` Վոյչեխ Ստալլերի, Յուզեֆ Կրմերի և Վլադիսլավ Լուշկևիչի մոտ։ Ուսումնառության ընթացքում բարեկամացել է նկարիչներ Անջեյ Գրաբովսկու և Ալեքսանդր Ռաչինսկու հետ։

1854 թվականի վերջին նկարիչն ուղևորվել է Վիեննա և 1855-1858 թվականներին սոորել Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Կարլ Բլաասը, Կարլ Մեյերը, Կարլ Վյուրցինգերը և Պետեր Հայգերը։ Նրանցից նկարիչն առանձնացրել է Հայգերին և հենց նրա ազդեցությամբ նախապատվությունը տվել սև-սպիտակ գրաֆիկական աշխատանքներին։ Նկարիչն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Վիեննայում` այնտեղ ապրելով 1854-1865 թվականներին։

Այդ ժամանակահատվածում նկարիչը հաջողությամբ աշխատել է նաև որպես նկարազարդող։ Նա համագործակցել է վիեննական ամսագրերի հետ ("Museestunden", "Waldheim’s Illustierte Zeitung" և "Waldheim’s Illustierte Blatter"): Մինչև 1864 թվականը Վիեննայի մի քանի ամսագրերի համար նա ստեղծել է ավելի քան 200 նկարազարդում, նրան հաջողվել է հասնել նյութական կայունության, վարձել բնակարան և Լվովից Վիեննա տեղափոխել մորն ու քրոջը[6]։ 1858 թվականին նկարիչը մի քանի շաբաթով Բավարիայում հյուրընկալվել է իր հովանավոր Պապենհայմի մոտ։ Նա այցելել է Մյունխենում գերմանական արվեստի ցուցահանդեսին։

1859 թվականին համագործակցել է լեհական "Postęp" ("Առաջընթաց") ամսագրի հետ, իսկ 1863 թվականին դարձել նրա գլխավոր խմբագիրը[7]։ Ավստրիական դատարանի կողմից Օսեցկուն վեց ամսով ձերբակալելու հրաման տալուց հետո նկարիչն ինքն իր սեփական միջոցներով է հրատարակել թերթը։ 1863 թվականի Հունվարյան ապստամբությունից հետո Գրոտգերը մասնակցել է ռուսական իշխանություններից փրկվածներին օգնություն տրամադրելու գործին։ 1863 թվականի դեկտեմբերի 23-ին նկարչի` Վիեննայի բնակարանում ձերբակալվել է Կրակովի ապստամբության մեջ կասկածվող մի լեհ։ Ավստրիական իշխանությունները Գրոտգերի դեմ դատական հայց են ներկայացնում, իսկ կայսր Ֆրանց Յոզեֆը նրան զրկում է իր նշանակած թոշակից, որի պատճառով նկարիչը շուտով հայտնվում է աղքատության մեջ և 1865 ստիպված մեկնում Վիեննայից[8]։ Նկարչի կրտսեր եղբայրը` Յարոսլավ Գրոտգերը, Հունվարյան ապստամբությանը մասնակցելու համար 1864 թվականին ռուսական իշխանությունների կողմից աքսորվել է Սիբիր[9]։

16-ամյա Վանդա Մոնե

Ֆինանսական մշտական խնդիրների պատճառով նկարիչը հաճախ նկարել է ծամծմված թեմաներով։ Այդ ընթացքում նա ստվարաթղթի վրա ստեղծել է նկարների շարքեր` սև-սպիտակ մատիտներով։ Չնայած նա Հունվարյան ապստամբության ականատեսը չի եղել, սակայն բազմիցս պատկերել է այդ իրադարձությունը (Polonia (1863) և Lithuania (1864-1866)):

1866 թվականին Լվովում կազմակերպված պարահանդեսի ժամանակ հանդիպել է 16-ամյա Վանդա Մոնեին։ Նկարչի և աղջկա ռոմանտիկ հանդիպումները, զգացմունքային երկար նամակները երկար չեն տևել. աղջկա ընտանիքը դեմ էր նկարչին[10]։ Գրոտգերը հաջողություն հասնելու ակնկալիքով մեկնում է Փարիզ, որտեղ, արդեն հիվանդ լինելով թոքախտով, ավարտին է հասցրել «Պատերազմ» շարքը, որը վաճառել է Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆին։ 1867 թվականի դեկտեմբերին բժիշկները նրան խորհուրդ են տվել մեկնել ֆրանսիական Պիրենեյներում գտնվող Ամելի լե Բեն առողջարան, որտեղ էլ 1867 թվականի դեկտեմբերի 13-ին մահացել է։ Նկարչի մարմինը 1868 թվականի հուլիսի 4-ին նրա հարսնացուն տեղափոխել է Լվով և վերահուղարկավորել Լիչակովսկի գերեզմանոցում` այն տեղում, որտեղ մի անգամ զբոսանքի ժամանակ մատնանշել էր Գրոտգերը։

Նկարչի անունով փողոցներ են անվանակոչվել Լեհաստանի շատ բնակավայրերում։ Արթուր Գրոտգերի անունով փողոց կա բելառուսական Գրոդնո քաղաքում։

Արթուր Գրոտգերի գերեզմանը Լվովի Լիչակովսկի գերեզմանատանը Արթուր Գրոտգերին նվիրված հուշարձան Լվովի Դոմինիկյան վանքում, հեղինակ` Ցիպրիան Գոդեբսկի Գրոտգերի կիսանդրին Կրակովում
Անվանում Տարի Հավաքածու Նկարազարդում
Փախչող թաթարներ մոտ 1855
Հրաձգություն շվեդների հետ մոտ 1856
Աղջկա դիմանկար 1860
Հենրի Վալուայի փախուստը Լեհաստանից 1860 Վարշավայի ազգային թանգարան
Կոնֆեդերատների աղոթքը 1860
Գիշերային զորակոչ, Պոլոնիա շարքից 1863 Բուդապեշտի կերպարվեստի թանգարան
Կովկա կոս , Պոլոնիա շարքից 1863 Բուդապեշտի կերպարվեստի թանգարան
Ապաստարան, Պոլոնիա շարքից 1863 Բուդապեշտի կերպարվեստի թանգարան
Բակի պաշտպանություն, Պոլոնիա շարքից 1863 Բուդապեշտի կերպարվեստի թանգարան
Գույժ, Պոլոնիա շարքից 1863 Բուդապեշտի կերպարվեստի թանգարան
Մարտի դաշտում, Պոլոնիա շարքից 1866 Բուդապեշտի կերպարվեստի թանգարան
Լեհաստանի խորհրդանշական կերպարը, Պոլոնիա շարքից 1863 Բուդապեշտի կերպարվեստի թանգարան
Թավուտ, Լիտուանիա շարքից 1864 Կրակովի ազգային թանգարան
Ապստամբի հանդիպումը 1865 Կրակովի ազգային թանգարան
Անցում սահմանով 1865 Կրակովի ազգային թանգարան
Օֆելյա 1865 Կրակովի ազգային թանգարան
Ապստամբի հրաժեշտը 1865-1866 Կրակովի ազգային թանգարան
Ֆրինա 1867 Վարշավայի ազգային թանգարան
Ինքնադիմանկար 1867 տե՛ս տեղեկաքարտի պատկերը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artur Grottger (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artur GrottgerOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Гротгер Артур // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Artur Potocki „Grottger”. — Lwów, 1907. — С. s. 26-27.(լեհ.)
  6. Grottger. Wystawa w 150. rocznicę urodzin i 120. rocznicę śmierci artysty. — Kraków: Muzeum Narodowe w Krakowie, 1988. — С. 13.(լեհ.)
  7. Andrzej Niewiarowski Austria po polsku. — Warszawa: Świat Książki, 2009. — С. 158. — ISBN 978-83-247-1150-5(լեհ.)
  8. Andrzej Niewiarowski Austria po polsku. — Świat Książk. — Warszawa, 2009. — 159 с. — ISBN 978-83-247-1150-5(լեհ.)
  9. Muzeum Narodowe w Krakowie Grottger. Wystawa w 150. rocznicę urodzin i 120. rocznicę śmierci artysty”. — Kraków, 1988. — С. 15.
  10. Arthur i Wanda. Dzieje miłości Arthura Grottgera i Wandy Monné. Listy i pamiętniki / opracowanie M. Wolska i M. Pawlikowski. — Medyka – Lwów, 1928.(լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Գրոտգեր» հոդվածին։