Արթուր Դմիտրիև

Արթուր Դմիտրիև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Артур Валерьевич Дмитриев
Մասնագիտացում՝գեղասահորդ, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 21, 1968(1968-01-21) (56 տարեկան)
Ծննդավայր՝Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝183 սանտիմետր[1]
Քաշ՝82 կիլոգրամ[1]

Արթուր Դմիտրիև (ռուս.՝ Артур Валерьевич Дмитриев, հունվարի 21, 1968(1968-01-21), Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1992)։ Եղել է առաջին տղամարդ-գեղասահորդը, ով հաղթել է Օլիմպիական խաղերում երկու տարբեր զուգընկերուհիների հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է Նորիլսկում, որտեղ զբաղվել է հոկեյով, ձյուդոյով, ըմբշամարտով։ Որպես գեղասահորդ սկսել է մարզվել մարզիչ Ֆանիս Շակիրզյանովի ղեկավարությամբ, սկզբում զբաղվել է մենասահքով և միանգամից մարզվել է հինգ տարբեր եռակի թռիչքներից։ 1986 թվականից Թ. Ն. Մոսկվինայի դպրոցում Նատալյա Միշկուտյոնոկի հետ միանգամից կատարել են երկու տարբեր եռակի թռիչքներ, ինչն էլ նրանց հաջողություն բերեց։ 1987 թվականին զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը "Московские новости" թերթի մրցանակի մրցույթին, իսկ 1988 թվականին նույն այդ մրցույթի հաղթողն էր։ 1988-89 թվականներին զույգը հաղթում է Համաշխարհային ունիվերսիադայում և դառնում է երկրորդը ԽՍՀՄ առաջնությունում։ 1988 թվականի Եվրոպայի առաջնությանը նրա դեբյուտն էր, սակայն Աշխարհի առաջնությանը Խորհրդային դպրոցի այդ տարիների թեժ մրցակցության պատճառով առաջին անգամ հայտնվում է 1990 թվականին։ Կարճ ծրագրում զույգը երկրորդն էր, սակայն ազատ ծրագրում, որը բեմադրված էր օրիգինալ ոճով (հրեական ժողովրդական մեղեդիների հիման վրա), թեև մաքուր կատարված էին բարդ էլեմենտների փունջը (եռակի տուլուպ, եռակի պտույտ և երկու եռակի նետում), միայն երրորդն էին։

1990-91 մրցաշրջանում Թ. Ն. Մոսկվինան բեմադրեց բացառապես ներդաշնակ ծրագիր Ֆ. Լիստի երաժշտությամբ՝ «Երազներ սիրո մասին»։ Այն դարձավ գեղասահքի գլուխգործոց՝ գեղեցիկ գծեր, պարազույգի զարմանալի փոխգործակցություն, մի շարք տարբեր պարույրներ ու տոդեսներ, որոնք տևեցին ծրագրի ավարտի համարյա 1.5 րոպեն։ Ծրագիրը հաղթանակներ բերեց բոլոր մրցույթներում՝ Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում (1991-92 թվականներ), այդ թվում՝ 1992 թվականի Աշխարհի առաջնությանը չորս հատ 6.0 գնահատական, որոնք 13 տարվա մեջ դրվեցին առաջին անգամ։

Այնուհետև զույգն անցնում է պրոֆեսիոնալի։ 1992 թվականին հաղթում է U.S. Open մրցույթը, սակայն Պրոֆեսիոնալների միջև աշխարհի առաջնությանը և Challenge of Champions մրցույթին երրորդն էին։

1993-94 թվականներին մրցաշրջանում զույգը վերադարձավ սիրողական սպորտի։ Եվրոպայի առաջնությանը կարճ ծրագրի ժամանակ սխալ են թույլ տալիս պահումի ժամանակ, ինչն էլ դառնում է գեղասահքի պատմության մեջ հազվագյուտ միջադեպ։ Չեխիան ներկայացնող դատավորը սխալմամբ գնահատման համակարգ 5,4/5,7-ի փոխարեն մուտք է անում 4,4/4,7, ինչն էլ ցուցադրվում է ցուցատախտակին։ Չնայած դատավորի խնդրանքներին ուղղելու սխալը՝ ՉՄԽ-ը թույլ չտվեց։ Զույգը հինգերորդն էր, սակայն ազատ ծրագրում՝ երկրորդը, ինչը հնարավորություն տվեց ստանալու վերջնական բրոնզը։ Օլիմպիական խաղերում և՛ կարճ, և՛ ազատ ծրագրերը կատարվել են բացարձակապես մաքուր և զգացմունքային (Ս. Ռախմանինովի երաժշտությամբ)։ Սակայն Գորդեևա/Գրինկով զույգի պատմական ելույթը հնարավորություն չտվեց Միշկուտյոնոկ/Դմիտրիև զույգին երկրորդ անգամ ստանալ ոսկին։

1995 թվականից Արթուրը սկսեց մարզվել նոր զուգընկերուհու՝ Օքսանա Կազակովայի հետ։ Զույգը միանգամից հաղթեց 1996 թվականի Եվրոպայի առաջնությունում, սակայն Արթուրի՝ պահումներում և մասնավորապես եռակի տուլուպի ժամանակ կատարած սխալի պատճառով նրանց սկսեցին հետևել անհաջողությունները։ Թ. Մոսկվինան իր սաներին առավելագույնս կենտրոնացրեց գլխավոր նպատակին՝ Օլիմպիադա -98, ինչն էլ հնարավորություն տվեց հասնել հաղթանակի։ Բոլոր ուժեղագույններից միայն նրանց հաջողվել սահել անթերի՝ վաստակելով գնահատականներ մինչև 6.0:

Այնուհետև զույգը տեղափոխվեց ԱՄՆ, անցնում է պրոֆեսիոնալ մարզաձևին և սահում է 3 տարի (հաղթելով 1998 թվականի Պրոֆեսիոնալների միջև աշխարհի առաջնությունը, Բարի կամքի խաղեր-2000-ը, Challenge of Champions-1998, Hallmark Skaters Championship-2001 մրցույթները և այլն)՞

Դմիտրիևը հիշվում է դժվարին պահումներով։ Միակն էր, ով կատարել է իրեն իսկ յուրահատուկ վայրէջքը՝ զուգընկերոջն իջեցնելով մեջքից։ Դմիտրիևը ծրագրեր բեմադրելիս հաճախ էր օգնում Թ. Ն. Մոսկվինային, հանդես էր գալիս որպես նկարիչ-դիզայներ՝ օգնելով ստեղծել զգեստներ (ինչպես օրինակ՝ Ն. Միշկուտյոնոկի, Օ. Կազակովայի, Վ. Զագորոդնյուկի համար)։

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Դմիտրիևը 2005 թվականից դարձել է Ռուսաստանի ազգային հավաքականների խորհրդատու-մարզիչը, Ռուսաստանում Գեղասահքի ֆեդերացիայում վերահսկում է զուգասահքը։ Նրա սաներից են.

  • Մարիա Մուխորտովա/Մաքսիմ Տրանկով[2]
  • Քսենյա Օզերովա/Ալեքսանդր Էնբերտ (մարզել է համատեղ Ալեքսեյ Սոկոլովի հետ)[3]
  • Կատարինա Գերբոլդտ/Ալեքսանդր Էնբերտ (մարզել է համատեղ Թամարա Մոսկվինայի հետ)[4]
  • Ալեքսանդրա Վասիլևա/Յուրի Շևչուկ[5]

Այդ թվում մասնակցել է բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի։ Դրանցից են «Պարեր սառույցի վրա», «Պարեր սառույցի վրա։ Թավշյա շրջան», նույնիսկ «Թագավորի ռինգ-2 »բռնցքամարտային նախագիծը (2008)։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-2006 թվականներին ամուսնացած էր Տատյանա Դրուչինինայի հետ (մարմնամարզության աշխարհի և ԽՍՀՄ չեմպիոն)։ Որդին՝ Արթուրը, զբաղվում է մենասահքով, մասնակցել է 2010 թվականի Ռուսաստանի առաջնությանը[6]։

  • Շքանշան «Հայրենիքի ծառայությունների համար» III աստիճանի (1998 թվականի փետրվարի 27)-1998թ. XVIII Ձմեռային օլիմպիական խաղերում բարձրագույն սպորտային նվաճումների համար[7]
  • Շքանշան «Ժողովուրդների բարեկամության» (1994 թվականի ապրիլի 22)-1994թ. XVII Ձմեռային օլիմպիական խաղերում բարձրագույն սպորտային նվաճումների համար[8]

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օքսանա Կազակովայի հետ
Մրցումներ 1994-1995 1995-1996 1996-1997 1997-1998
Ձմեռային օլիմպիական խաղեր 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 5 3 WD
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 1 2
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3 3
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 2 3
Skate America 5 1
Skate Canada International 1
Bofrost Cup on Ice 2
Trophee Lalique 2 1
Cup of Russia 3
NHK Trophy WD

WD = դուրս են եկել մրցումներից

  • Ն. Միշկուտյոնոկի հետ
Մրցումներ 1987-1988 1988-1989 1989-1990 1990-1991 1991-1992 1992-1993 1993-1994
Ձմեռային օլիմպիական խաղեր 1 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 3 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 4 3 3 1 1 3
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 2 2
Skate America 1 1
Nations Cup 1
Trophee Lalique 1 1
NHK Trophy 3
Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. М. Мухортова и М. Траньков(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  3. К. Озерова и А. Энберт(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  4. К. Гербольдт и А. Энберт(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  5. А. Васильева и Ю. Шевчук(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  6. «Артур Дмитриев: С бывшей женой встречаюсь на работе», интервью «Экспресс газете» от 15 Января 2010г. Номер 3 (780)
  7. Указ Президента РФ от 27 февраля 1998 г. № 206
  8. Указ Президента РФ от 22 апреля 1994 г. № 808

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Դմիտրիև» հոդվածին։