Արթուր Զագրե ֆր.՝ Arthur Zagré | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 4, 2001[1] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Արթուր Զագրե (ֆր.՝ Arthur Zagre, հոկտեմբերի 4, 2001[1], Նյոյի սյուր Սեն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Նիդերլանդական «Էկսելսիոր» ակումբի ձախ պաշտպան։
2008-2013 թվականներին մարզվել է «Կուրբևուա» ֆուտբոլային ակադեմիայում[2]։ 2013-2019 թվականներին նա հանդես է եկել «Պարի Սեն-Ժերմենի» ակադեմիայում։ 2018 թվականի սեպտեմբերին իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրել է փարիզյան ակումբի հետ[3]։ 2019 թվականի փետրվարին Արթուրը ճանաչվել է լավագույն երիտասարդ տաղանդ (Titi d'Or) Պարիզի Սեն-Ժերմենի ակադեմիայի կազմում[4]։ 2019 թվականի օգոստոսի 25-ին նա դեբյուտ է կատարել հիմնական «Պարի Սեն Ժերմենի» կազմում ֆրանսիական Լիգա 1-ի «Թուլուզի» դեմ խաղում[5]։
2019 թվականի օգոստոսի 29-ին Զագրեն տեղափոխվել է «Մոնակո»՝ երեք տարվա պայմանագիր կնքելով ակումբի հետ[6][7]։ Դեկտեմբերի 17-ին դեբյուտ է կատարել «Մոնակոյի» կազմում Ֆրանսիայի լիգայի գավաթի «Լիլի» դեմ խաղում՝ 64-րդ րոպեին փոխարինելով Կեյտա Բալդեին[8]։
2021 թվականի հունիսի 25-ին վարձակալվել է Նիդեռլանդների «Ուտրեխտ» ակումբի կողմից երկու մրցաշրջանով[9]։
Արթուրը ծնվել է Ֆրանսիայում՝ Բուրկինա-Ֆասոյի ծագում ունեցող ընտանիքում, և կարող է հանդես գալ այս երկրներից ցանկացածի ազգային հավաքականներում[10]։ 2019 թվականից հանդես է գալիս Ֆրանսիայի պատանեկան հավաքականում։
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Զագրե» հոդվածին։ |
|