Արթուր Կամպֆ

Արթուր Կամպֆ
գերմ.՝ Arthur Kampf
Ծնվել էսեպտեմբերի 28, 1864(1864-09-28)[1][2][3]
ԾննդավայրԱախեն, Ախեն, Aachen Government Region[4]
Վախճանվել էփետրվարի 8, 1950(1950-02-08)[1][5][6][…] (85 տարեկան)
Մահվան վայրԿաստրոպ-Ռաուքսել, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա[7]
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, ուսուցիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ
ՈճԴյուսելդորֆի գեղարվեստական դպրոց
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն[8]
ՈւսուցիչPeter Janssen?, Peter Janssen?[7] և Էդուարդ ֆոն Գեբխարդտ[7]
ԱշակերտներHein Ross?
Պարգևներ
ԱնդամակցությունBerliner Akademie der Künste?[7]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
ՀայրԱվգուստ Քամպֆ
 Arthur Kampf Վիքիպահեստում

Արթուր Կամպֆ (գերմ.՝ Arthur Kampf, սեպտեմբերի 28, 1864(1864-09-28)[1][2][3], Աախեն, Ախեն, Aachen Government Region[4] - փետրվարի 8, 1950(1950-02-08)[1][5][6][…], Կաստրոպ-Ռաուքսել, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), Դյուսելդորֆի արվեստի բարձրագույն դպրոցի գերմանացի նկարիչ և մանկավարժ։

Կյանք և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նկարիչ և պալատական լուսանկարիչ Ավգուստ Կամպֆի ընտանիքում։ 1879-1891 թվականներին Պետեր Յասենի հետ սովորել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։ Ավարտելուց հետո եղել է Դյուսելդորֆի ակադեմիայի դասախոս, ապա՝ պրոֆեսոր։ 1888 թվականին նկարել է «Վիլհելմ I կայսեր թաղումը» նկարը։ 1889 թվականին տեղափոխվել է Բեռլին՝ Բեռլինի գեղարվեստի ակադեմիա։ 1912 թվականին Վյուրթեմբերգում նրան շնորհվել է ազնվական կոչում։ 1915-1924 թվականներին ղեկավարել է Բեռլինի գեղարվեստի բարձրագույն դպրոցը։ Եղել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո ընդուվել է ՆՍԳԲԿ։ 1939 թվականին Մյունխենի գերմանական արվեստի տանը կազմակերպված գերմանական գեղարվեստի մեծ ցուցահանդեսին ներկայացրել է իր աշխատանքներից մի քանիսը, այդ թվում՝ կայսերական գրասենյակին պատկանող «Լույսի և խավարաի պայքարը» կտավը։ Նույն 1939 թվականին նրան շնորհվել է Գերմանական կայսրության պատվավոր կոչում (Adlersschild)՝ որպես նվիրված նկարչի։ 1944 թվականին Ադոլֆ Հիտլերն անձամբ նրան ընդգրկել է Gottbegnadeten-Liste՝ Ռեյխի առավել վաստակավոր նկարիչների հատուկ ցուցակում[9]։

Հիմնականում նկարել է պատմական և դիցաբանական թեմաներով, պատկերել է տարբեր տարիների ռազմական իրադարձությունները։ Նրա կտավները գերմանական քարոզչությունը օգտագործել է երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ Նկարչի ստեղծագործությունները իրենց նպատակների համար օգտագործել են հատկապես Գերմանիայի ազգային սոցիալիստական իշխանությունները։ Այս ժամանակահատվածում Ա. Կամպֆի աշխատանքները եղել են նացիստական գաղափարախոսության՝ արյան և հողի արվեստի բաղկացուցիչ մասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Arthur Kampf (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Arthur KampfOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118776649 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Thieme U., Becker F., Vollmer H. Thieme-Becker-Vollmer (գերմ.) / Hrsg.: U. Thieme, F. Becker, H. Vollmer, F. C. WillisE. A. Seemann.
  8. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. Ernst Klee: Das Kulturlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945, S. Fischer, Frankfurt am Main 2007, p. 294.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kunst im 3. Reich. Dokumente der Unterwerfung. Katalog des Frankfurter Kunstvereins, 1974.
  • Berthold Hinz: Die Malerei im deutschen Faschismus. Kunst und Konterrevolution. Hanser, München 1974, ISBN 3-446-11938-8.
  • Hermann Hinkel: Zur Funktion des Bildes im deutschen Faschismus. Anabas, Steinbach 1975, ISBN 3-87038-033-0.
  • Reinhard Müller-Mehlis: Die Kunst im Dritten Reich. Heyne, München 1976, ISBN 3-453-41173-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Կամպֆ» հոդվածին։