Արթուր Հովհաննիսյան ![]() | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||
Ընդհանուր տեղեկություններ | |||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 1996 (29 տարեկան) | ||||||
Ծննդավայր | Գյումրի[1], Հայաստան | ||||||
Քաշային կարգ | 49 կգ | ||||||
Մեդալներ
|
Արթուր Հովհաննիսյան (մարտի 23, 1996, Գյումրի, Հայաստան[1], Հայաստան), հայ բռնցքամարտիկ։ Հանդես է գալիս 49 կգ քաշային կարգում[2]։
Արթուր Հովհաննիսյանը 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն է[3][4][5][6][7][8][9][10] մինչև 49 կգ քաշային կարգում, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից[11]։
Ռինգ է դուրս գալիս թեթև քաշային կարգերում։ Մարզիչներ՝ Կարեն Ղազարյան, Ռուդիկ Մկրտչյան։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի չեմպիոն, 2015 թվականի Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Սամսունի օլիմպիական վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր, միջազգային մրցաշարերի մրցանակակիր[2]։
Ռիո-2016-ի ուղեգիր նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում։ Մասնակցել է Բրազիլիայի Օլիմպիական խաղերին, սակայն զիջել է իր մրցակից իսպանացի Սամուել Կարմոնին արդեն առաջին ռաունդում[12]։
Մինսկում կայացած Եվրոպական խաղերում կարողացել է ոսկե մեդալ նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում հաղթելով վրացի ատլետ Սահիլ Ալահվերդովին։ Դա դարձել է հայ մարզիկի առաջին խոշոր հաջողությունը սիրողական բռնցքամարտի միջազգային մրցումներում։
Արթուր Հովհաննիսյանը հեռանկարային բռնցքամարտիկ է․ լուրջ ու հանգիստ է, ռինգում շատ ագրեսիվ է, աշխատասեր մարզիկ է[2]։
|