Արթուր Մ. Սարկիսյան (մայիսի 11, 1960, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ կինոպրոդյուսեր ԱՄՆ-ում[1], «Sarkissian Productions» պրոդյուսերական ընկերության հիմնադիր։ Ամենահայտնի իր կինոնկարներից են «Պիկ ժամ» (1998) և դրա շարունակությունները[2], «Օտարերկրացին» (2017), «Ֆլեշբեք» (2022), «Իռլանդացին» (2010)[3].
Արթուր Մ. Սարկիսյանը ծնվել է մայիսի 11, 1960, Լենինականում, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ։ Բրիտանիայում մի քանի տարի աշխատել է որպես նորաձևության դիզայներ։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո շարունակեց իր կարիերան որպես պրոդյուսեր[4]։ Եղել է «Lotstone Studios» կինոկոմպանիայի գլխավոր տնօրեն[5]. 2020 թվականին եղել է «Script2Screens» սցենարիստների մրցույթի ժյուրիի անդամ, այն մրցույթի, որն ուղղված է սցենարիստների նոր անուններ հայտնաբերելուն[6].
Պրոդյուսեր