Արթուր Մակ-Մանուս Arthur Mac-Manus | |
---|---|
Ծնվել է | 1889 |
Ծննդավայր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 27, 1927 |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Բրիտանիայի քաղաքացի |
Ազգություն | Բրիտանացի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Աշխատավայր | Singer Corporation? |
Կուսակցություն | Socialist Labour Party? և Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն |
Անդամություն | Clyde Workers' Committee? |
Arthur MacManus Վիքիպահեստում |
Արթուր ՄակՄանուս (անգլ.՝ Arthur MacManus, 1889, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 27, 1927), շոտլանդացի կոմունիստ քաղաքական գործիչ։ Եղել է «ֆաբրիկային ավագներ» արհմիութենական շարժման նախաձեռնողներից, 1917 թվականին՝ ֆաբրիկային ավագներ առաջին խորհրդի, 1917 թվականի մայիսից՝ միացյալ կոմիտեի, 1919 թվականի սեպտեմբերից՝ Ազգային վարչական խորհրդի նախագահ։
Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից է։ Մասնակցել է Կոմինտերնի 3-րդ կոնգրեսին (1921), ընտրվել դրա ԳԿ անդամ։
Աճյունն ամփոփված է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 180)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Մակ-Մանուս» հոդվածին։ |
|