Արթուր Քենթ

Արթուր Քենթ
Ծնվել էդեկտեմբերի 3, 1873(1873-12-03)[1]
Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ
Մահացել էմարտի 4, 1949(1949-03-04) (75 տարեկան)
Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործարար և գյուտարար
Ալմա մատերWorcester Polytechnic Institute?
Պարգևներ
 A. Atwater Kent Վիքիպահեստում

Արթուր Էթուոթեր Քենթ ավագ (անգլ.՝ Arthur Atwater Kent, Sr., դեկտեմբերի 3, 1873(1873-12-03)[1], Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ - մարտի 4, 1949(1949-03-04), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[3], ամերիկացի գյուտարար և Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի ռադիոգործարանի սեփականատեր։ 1921 թվականին արտոնագրել է ժամանակակից բոցավառման կոճը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Քենթը ծնվել է 1873 թվականի դեկտեմբերի 3-ին Վերմոնտ նահանգի Բերլինգտոն քաղաքում։ 1881 թվականին Քենթն ընտանիքի հետ տեղափոխվել է Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաք։ Արթուրի հայրը բժիշկ և մեխանիկ էր։ Նա Վուսթերում ուներ մեխանիկական գործարան։ 1895 թվականի աշնանը Քենթն ընդունվել է Վուսթերի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա բաժնի առաջին կուրս։ Նա հաջողություն էր դրսևորում մեխանիկայի ու գծագրության ոլորտում, բայց հետ էր մնում քիմիայի, հանրահաշվի ու լեզուների առումով, քանի որ դրանց նկատմամբ հետաքրքրություն չուներ։ Այդ ժամանակ նա արդեն սեփական աշխատանք ուներ։ «Kent Electric Manufacturing Company» ընկերությունը ստեղծվել է հոր գործարանում՝ մի փոքր կառույցից, և վաճառում էր փոքր էլեկտրական սարքեր՝ շարժիչներ, գեներատորներ, օդափոխիչներ, իսկ ավելի ուշ՝ ավտոմեքենաների այրման համակարգեր։ Դրանցից մեկը՝ «Unisparker Ignition»-ը, դարձել է արդյունաբերության գրեթե 50 տարվա ստանդարտ, քանի դեռ նրան չի փոխարինել «HEI» համակարգը[4]։

1921 թվականին Քենթը թողարկել է առաջին ռադիոմասերը՝ դրանք վաճառելով ձեռագործ հավաքածուներում[5]։ Նույն թվականին նա ներկայացրել Է «Model 5»-ը՝ հիմնականում որպես գովազդային նմուշ[6]։ 1923 թվականին Քենթի ընկերությունը սկսել է թողարկել լիարժեք ռադիոընդունիչներ, որոնք արտադրվում էին Սթենթոն պողոտայի գործարանում։ Նույն տարվա Սուրբ Ծննդին թողարկվել է «Model 10»-ը[6]։ Դրան հաջորդել է «Model 9»-ը և ձեռագործ հավաքածուների լայն շարքը[6]։ 1924 թվականին ընկերությունը արտադրությունը տեղափոխել է Հյուսիսային Ֆիլադելֆիայում գտնվող նոր, 2 միլիոն դոլար արժողությամբ ձեռնարկություն։ Այդ գործարանը, որը շահագործման է հանձնվել փուլ առ փուլ, վերջին հաշվով զբաղեցրել է 12 հեկտար տարածք։

Էթուոթեր Քենթի ռադիոընդունիչի գովազդը Ladies' Home Journal-ում (1926 թվականի սեպտեմբեր)
Էթուոթեր Քենթի թրթուրավոր շարժասարքի համար նախատեսված այրման համակարգի գովազդը Tractor and Gas Engine Review ամսագրում (1918 թվականի դեկտեմբեր)

1925 թվականին «Atwater Kent Manufacturing Company»-ն ԱՄՆ-ում դարձել է ռադիոընդունիչների խոշորագույն արտադրող։ Ընկերությունը հովանավորել է NBC-ի և CBS-ի հանրահայտ «Atwater Kent Hour» երաժշտական հաղորդումը, որը եթեր է հեռարձակվել 1926-1934 թվականներին։ 1929 թվականին՝ իր գագաթնակետին, ընկերության աշխատակազմում կար 12000 մարդ, որոնք հավաքել էին գրեթե մեկ միլիոն ռադիոընդունիչ։ Մոդելային շարքը ներառում էր «Model 57»-ը՝ յոթ ռադիոլամպերով ընդունիչը մետաղական պատյանում, որն արժեր 105 դոլար, և «Model 60»-ը՝ ութ ռադիոլամպերով ընդունիչը փայտե պատյանում, որն արժեր 80 դոլար[7]։ Գործարանի շենքը ճարտարապետական տեսարժան վայր էր, որը տարեկան հարյուրավոր այցելուների էր գրավում[8]։ 1931 թվականին, ընկերության պնդմամբ, գործարանում արտադրվել է ավելի քան երեք միլիոն ռադիոընդունիչ[9]։

Էթուոթեր Քենթի ռադիոընդունիչները ծառայել են որպես որակի չափանիշ, և բազմաթիվ օրինակներ մինչ օրս գտնվում են աշխատանքային վիճակում։ Դրանք բարձր արժեք են ներկայացնում կոլեկցիոներների և ռեստավրատորների համար։ Դրանց համար պատյաններն արտադրվում էին «Red Lion» և «Pooley» ընկերությունների կողմից։ Որոշ մոդելներ այնքան են կրկնօրինակել գոյություն ունեցող իրերը, որ չեն ընկալվել որպես ռադիո, օրինակ՝ հատակադիր ժամացույցի տեսքով ընդունիչը։

Առաջացած Մեծ ճգնաժամը զգալիորեն նվազեցրել է Քենթի հավելավճարային ռադիոընդունիչների վաճառքը։ Ընկերությունը փորձել է փոխհատուցել կորուստները սեղանի փոքր մոդելների արտադրության հաշվին, սակայն Էթուոթեր Քենթը պատրաստ չէր զոհաբերել որակը։ Իրավիճակը սրվեց գերհետերոդինային շղթայով արտոնագրի գործողության ժամկետի ավարտից հետո, ինչը ենթադրում էր «All American Five» նախագծի վրա հիմնված էժան ռադիոընդունիչների տարածում։ Նոր ընկերությունները հնարավորություն են ստացել շուկա դուրս գալ՝ չունենալով կապիտալ ներդրումների այն մակարդակը, որը Քենթն արել է արտադրության թողարկման ժամանակ, որը հիմնված է եղել ծանր սարքավորումների վրա՝ ուժեղացման ռադիոընդունիչների արտադրության համար[10]։ 1931 թվականին Քենթը լուծարել է կոնստրուկտորական բյուրոն, իսկ 1936 թվականին փակել է գործարանը։ Տեղական գլխավոր մրցակիցը՝ «Philco»-ն, որը դիվերսիֆիկացրել է իր արտադրությունը, ձեռք է բերել գործարանը և այնտեղ կազմակերպել սառնարանների արտադրություն[11]։

1937 թվականին Քենթն օգնել է Բեթսի Ռոսսին Ֆիլադելֆիայի կենտրոնում գտնվող իր տան վերականգնման կազմակերպման և վճարման հարցում։ 1938 թվականին նա հիմնադրել է քաղաքի պատմության թանգարանը՝ Ֆիլադելֆիայի Էթուոթեր Քենթի թանգարանը՝ վճարելով Հարավային 7-րդ փողոցում Ֆրանկլինի ինստիտուտի առաջին մասնաշենքի ձեռքբերման գումարը, և նվիրել է քաղաքին։

Թանգարանը բաց է մինչ օրս։ 2008 թվականին սկսվել է թանգարանի վերանորոգումը, որը նախատեսվել է 3 տարի ժամկետով։

Քենթի փեսան՝ Ուիլյամ Լ․ Վան Ալենը ամերիկյան կորտային թենիսի ասոցիացիայի հիմնադիրն է[12]։

Ֆիլադելֆիայում բիզնեսը փակելուց հետո Քենթը տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ կարճ ժամանակ զբաղվել է անշարժ գույքի վաճառքով։ Այնուհետև տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ կառուցել է 32 սենյականոց տուն և ապրել այնտեղ մինչև մահը[13]։

Արթուր Էթուոթեր Քենթը մահացել է 1949 թվականին։ Թաղված է Գլենդել քաղաքի Ֆորեսթ Լաուն գերեզմանատանը։

  • 1914 թվականին Ֆրանկլինի ինստիտուտի կողմից արժանացել է Ջոն Սքոթի մեդալի։
  • 1992 թվականին Էթուոթեր Քենթը ներառվել է Ֆիլադելֆիայի ռադիոհեռարձակման պիոներների Փառքի սրահում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. https://thejohnscottaward.github.io/jsc/1901-1950.html
  3. A. Atwater Kent
  4. Williams, Ralph, and John P. Wolkonowicz. A. Atwater Kent : the Man, the Manufacturer, and His Radios. Philadelphia: Sonoran Pub, 2002. Print.
  5. McMahon, Morgan E. A Flick of the Switch 1930—1950 (Antiques Electronics Supply, 1990), p.62.
  6. 6,0 6,1 6,2 McMahon, p.62.
  7. McMahon, p.63.
  8. Atwater Kent Museum of Philadelphia: «AKMP History» Արխիվացված 2008-02-18 Wayback Machine
  9. Williams, p.70.
  10. Williams, p.71.
  11. Williams, pp.72-73.
  12. «Eleanor Steward, James Van Alen Jr». The New York Times. 2009 թ․ հունվարի 9. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին.
  13. A brief history of Arthur Atwater Kent and his Company

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • McMahon, Morgan E. A Flick of the Switch 1930—1950. Antiques Electronics Supply, 1990. Pages 62 & 63. ISBN 0-914126-10-5.
  • Williams, Ralph O. «Atwater Kent: Master of Marketing». The AWA Review, Vol. 10, 1996.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Քենթ» հոդվածին։