«Արիության դպրոց» (ռուս.՝ «Школа мужества»), 1954 թվականի խորհրդային հերոսա-արկածային ֆիլմ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում Արկադի Գայդարի«Դպրոց» վիպակի հիման վրա[1][2]։ Եղել է խորհրդային վարձույթի առաջատարներից մեկը[3] (27,2 մլն հանդիսատես[4])։ Ֆիլմը դարձել է ռեժիսորական առաջին աշխատանքը Վլադիմիր Բասովի և Մստիսլավ Կորչագինի (որը զոհվել են ավիավթարի ժամանակ նկարահանումների ավարտից անմիջապես հետո[5]) համար և դերասանական նորամուտը Ռոլան Բիկովի և Լեոնիդ Խարիտոնովի համար[2][6][7]։
Ընթանում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Ռեալական ուսումնարանի աշակերտ Բորիս Գորիկովը, պաշտոնական քարոզչության ազդեցության տակ, լի է հայրենասիրությամբ, և երբ իմանում է, որ իր հայրը դասալքել է ռազմաճակատից, դա իր համար ցնցում է դառնում։ Բայց հոր ձերբակալությունն ու գնդակահարությունը, իսկ հետո ընկերոջ՝ բոլշևիկ Չուբուկի ազդեցությունը նրան տանում են Կարմիր բանակի շարքերը։ Նա հասնում է Դոնի մոտ և միանում է նախկին ուսուցիչ Սեմյոն Գալկայի ջոկատին, որը սպիտակների թիկունքով գնում է միանալու հիմնական ուժերի հետ։
Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում կարմիր ջոկատում Բորիս Գոլիկովի ծառայության սկզբնական ժամանակահատվածում։ Նախորդ իրադարձությունները տրվում են շատ սեղմ, ինչը շատ հեշտ է անել այն ժամանակ, երբ վիպակի բովանդակությունը ծանոթ էր բոլորին։ Գնդապետ Ժիխարևի ջոկատի ջախջախման դրվագի ավարտը նկարահանվել է վեսթերնի ոգով, ինչը Արկադի Գայդարի վեպում չէր կարող լինել։ Վիպակի վերջին՝ տասնհինգերորդ գլխում ներկայացված բովանդակությունը ֆիլմում չի ներառվել։
Землянухин С., Сегида М. Домашняя синематека: Отечественное кино. 1918—1996: Каталог игровых фильмов / Ред. М. Утевский. — М.: Дубль-В, 1996. — 520 с. — ISBN 5-900902-05-6. — С. 505.