Արիստոնիկոս (հունարեն՝ ’Aριστόνιχος) (ծննդյան թիվը անհայտ է - մ․ թ․ ա․ 129), ազատագրական շարժման առաջնորդ Պերգամոնում մ․ թ․ա․ 133-130 թվականներին։ Պերգամոնի թագավոր Եվմենոս II-ի ապօրինածին որդին, որի խորթ եղբայր Ատտալոս III իր թագավորությունը կտակել էր Հռոմին։ Վերջինիս մահից (մ․ թ․ ա․ 133) հետո գահի հավակնորդ Արիստոնիկոսը ազատագրական պայքար ծավալեց ինչպես հռոմեական նվաճողների, այնպես էլ հռոմեասեր պերգամոնացիների դեմ։ Արիստոնիկոսը խոստացել էր սոցիալական բարեփոխություններ կատարել աշխատավորական խավերի օգտին։ Ապստամբները ձգտում էին ստեղծել «արևի պետություն», որի քաղաքացիները պետք է ունենային հավասար իրավունքներ։ Մ․ թ․ ա․ 131 թվականին ապստամբները խոշոր հաղթանակ տարան հռոմեացիների դեմ, սակայն 130 թվականին պարտվեցին, Արիստոնիկոսը գերվեց և մահապատժի ենթարկվեց, իսկ Պերգամոնը դարձավ հռոմեական նահանգ՝ «Ասիա» անունով։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 63)։
|