Արիֆ Մասուդ Նաքվի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Կարաչի, Սինդ, Պակիստան |
Քաղաքացիություն | Պակիստան |
Կրթություն | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց |
Մասնագիտություն | բանկիր |
Arif Naqvi Վիքիպահեստում |
Արիֆ Մասուդ Նաքվի (հուլիսի 13, 1960[1], Կարաչի, Սինդ, Պակիստան), պակիստանցի գործարար, որը հիմնադրել է և Դուբայում գտնվող մասնավոր բաժնետիրական Աբրաժ գրուպ ընկերությունը և Ամանի հիմնադրամը։ Աբրաժ Գրուպը հիմնադրվել է 2002 թվականին և գործում է Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Միջին Արևելքում, Թուրքիայում և Կենտրոնական Ասիայում և ներկայումս գտնվում է լուծարման մեջ՝ խարդախության մեղադրանքով[2]։
Նաքվին ծնվել է գործարարի ընտանիքում։ Նրա հայրը պլաստմասսա արտադրող փոքր ընկերության սեփականատեր է եղել[3]։ Նա ուսանել է Կարաչի դպրոցում և ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը[4]։
Արիֆ Նաքվին սկսել է իր կարիերան Արթուր Անդերսենի հետ միասին Լոնդոնում և Կարաչիում գտնվող American Express-ում[5]: 1990-ական թվականներին նա միացել է Սաուդյան Արաբիայում գտնվող Օլայան գրուպին՝ թագավորության ամենամեծ առևտրային ընկերությանը։ 1994 թվականին նա Դուբայում հիմնել է Կուպոլա անունով ներդրումային ընկերությունը՝ իր սեփական խնայողություններից 50,000 դոլարով[6]։ 1999 թվականին Նաքվին գնել է Ինչքեյփ ընկերությունը 102 միլիոն դոլարով՝ 4,1 միլիոն դոլարը սեփական կապիտալով[7]։ Նաքվին այնուհետև ընկերությունը մաս-մաս վաճառել է ընդհանուր առմամբ 173 միլիոն դոլարով[8]։
2002 թվականին Նաքվին հիմնադրել է Աբրաժ Կապիտալը, և 2012 թվականին ընկերությունը միավորվել է Աերոս Կապիտալի հետ՝ դառնալով Աբրաժ գրուպ։ 2018 թվականին մարտի դրությամբ Արիֆ Նաքվին հրաժարական է տվել Աբրաժ գրուպի գործադիր տնօրենի պաշտոնից, քանի որ ընկերությունը դարձել է բազմաթիվ հետաքննությունների առարկա՝ կապված իր ֆոնդերի կառավարման գործելակերպի հետ[9]։
Նաքվին հայտնի է որպես արվեստի կոլեկցիոներ և ստեղծել է Մերձավոր Արևելքի արվեստի հավաքածու[10]։ 2018 թվականին Նաքվիին պատկանող արվեստի գործտ Քրիստիսի միջոցով վաճառվել է 2 միլիոն ֆունտ ստեռլինգով[11]։
2017 թվականի սեպտեմբերին «երբ Արիֆը եղել Նյու Յորքում, աշխատողը անանուն էլեկտրոնային նամակ է ուղարկել ներդրողներին»... «Աբրաժում տարիներով տեղի ունեցող արարքների մասին»[12][13]:
2018 թվականին հունվարին Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը և Նաքվիի Աբրաժի զարգացող շուկաների առողջության հիմնադրամի երեք այլ ներդրողները հավաքագրել են դատական հաշվապահների՝ պարզելու, թե ուր են գնացել նրանց գումարները[14][15]:
2018 թվականի փետրվարին Համաշխարհային բանկը և Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը փորձել են հասկանալ, թե ինչու է ավելի քան 200 միլիոն դոլար գումարը հիմնադրամի հաշվին նստած և ոչ թե ներդրված[16]:
2018 թվականի փետրվարին Բիլ և Մելինդա Գեթյս հիմնադրամում Էնդրյու Ֆարնումը մեղադրել է Նաքվիին[12] 2018 թվականի փետրվարին Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամում Էնդրյու Ֆարնումը և այլ ներդրողներ մեղադրել են Նաքվիին միջոցները յուրացնելու մեջ, ինչը հանգեցրել է Աբրաժ գրուպի ժամանակավոր լուծարման[14]։ Ընկերությունը նաև Դուբայում է հայտնվել կարգավորիչների հետաքննության տակ[17][18]։
2018 թվականի հոկտեմբերին Wall Street Journal-ը հրապարակել է հոդված, որ Աբրաժ գրուպը ենթադրաբար 20 միլիոն դոլար է վճարել պակիստանցի գործարար Նավաիդ Մալիքին՝ ապահովելու Շարիֆ եղբայրների համագործակցությունը Պակիստանի «Կարաչի Էլեկտրիկ» ընկերությունում իրենց ներդրումների վաճառքի համար[19]։
2019 թվականի ապրիլի 5-ին Նաքվին ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից այն բանից հետո, երբ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը նրան մեղադրանք է առաջադրել խարդախության, ներդրողներին մոլորեցնելու և Աբրաժ զարգացող շուկաների առողջության հիմնադրամից 230 միլիոն դոլար ապօրինի սեփականացնելու համար[20][21][22]: 2019 թվականի մայիսին Լոնդոնի դատարանը մինչև ԱՄՆ արտահանձնման հարցով լսումները գրավի դիմաց Նաքվիին ազատ է արձակել՝ որոշակի սահմանափակումներով, ներառյալ ռեկորդային 15 միլիոն ֆունտ ստեռլինգ (20 միլիոն ԱՄՆ դոլար) երաշխիք և այլ պայմաններ, այդ թվում՝ տնային կալանք[23]։
2019 թվականի հուլիսին Դուբայի ֆինանսական ծառայությունների վարչությունը Աբրաժի երկու իրավաբանական անձանց տուգանվել են 315 միլիոն դոլար, և Նաքվին ԱՄԷ-ում հեռակա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ ֆինանսական խարդախությունների մեղադրանքով[24][25][26]։
2021 թվականի նոյեմբերին Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատարանի դատավոր Ֆիլիպա Ուիփլը հետաձգել է Նաքվիի արտահանձնման հարցը մինչև լուծվել է արտահանձնման մեկ այլ աղմկահարույց գործով օրենքի կետը՝ Նիրավ Մոդիի՝ հնդիկ ադամանդի մագնատի գործը[27]։
2022 թվականի դեկտեմբերին «օրենքի կետի» բողոքարկումը մերժվել է, և Գերագույն դատարանը Մոդիին թույլ չի տվել բողոքարկել Միացյալ Թագավորության գերագույն դատարան, և նա պարտավորվել է դիմումի համար վճարել 150,247 ֆունտ ստեռլինգ համապատասխան դատական ծախսերը համար[28]։
2022 թվականի հունվարի Դուբայի ֆինանսական ծառայությունների վարչությունն անձամբ Նաքվիին տուգանել է 135.6 միլիոն դոլար՝ Աբրաժի փլուզման մեջ իր խաղացած դերի համար[29]։
2022 թվականի հուլիսին Financial Times-ը իր հոդվածում բացահայտել է, որ Աբրաժի հիմնադիր Արիֆ Նաքվիի Կայմանյան կղզիներում գտնվող Wootton Cricket Ltd ընկերությունը ընկերություններից և անհատներից ֆոնդեր ստանալուց հետո, այդ թվում 2013 թվականի ապրիլին ԱՄԷ-ի պատգամավոր, Աբու Դաբիի թագավորական ընտանիքի անդամ և Պակիստանի Ալֆալահ բանկի տնօրեն շեյխ Նահյան բին Մուբարաք ալ-Նահյանից առնվազն 2 միլիոն ֆունտ ստեռլինգ, ֆինանսավորել է Պակիստանի քաղաքական կուսակցությանը՝ Tehreek-e-Insaf-ին, որը 2013 թվականի ընթացքում ղեկավարել է նախկին վարչապետ Իմրան Խանը[30]։
2023 թվականի մարտի 8-ին Նաքվին պարտվել է Լոնդոնից Միացյալ Նահանգներ արտահանձնման իր վիճարկումը, քանի որ Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանի դատավորը Նաքվիին թույլ չի տվել դատական վերանայման ենթարկել 2021 թվականին նրա արտահանձնումը Միացյալ Նահանգներին։ Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Փրիթի Պատելի կողմից լիազորված արտահանձնման հրամանը կկատարվի, և Նաքվին կուղարկվի ԱՄՆ բանտ՝ ԱՄՆ իշխանությունների կողմից խարդախության մեղադրանքով դատավարության ենթարկվելու համար[31][32][33][34][35]։
2008 թվականին Նաքվին և նրա ընտանիքը հիմնադրել են Աման հիմնադրամը՝ տեղական, եկամուտ չհետապնդող հավատարմագրված կազմակերպություն Պակիստանում, որը կենտրոնացել է առողջապահության, սնման և կրթության վրա[36]։
2007 թվականին Նաքվին Պակիստանի կառավարության կողմից ստացել է Սիտարա-ի-Իմթիազ շքանշան՝ հանրային ծառայության ոլորտում ակնառու ծառայության[37]։ 2015 թվականին Նաքվին BNP Paribas-ի կողմից պարգևատրվել է BNP Paribas Գրան Պրի մրցանակով՝ անհատական բարեգործության համար[38]։
Նաքվին Փոլ Պոլմանի և Մո Իբրահիմի հետ միասին Բիզնեսի և կայուն զարգացման հանձնաժողովի (BSDC) հիմնադիր հանձնակատարն է[39]։