Արծաթե բանալին անգլ.՝ The Silver Key | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | կարճ սարսափ պատմություն և գիտաֆանտաստիկական պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1926 |
Կերպարներ | Randolph Carter? |
Հրատարակչություն | Weird Tales? |
Հրատարակվել է | 1929 |
Շարք | Dream Cycle? |
Նախորդ | The Unnamable? |
Հաջորդ | The Dream-Quest of Unknown Kadath? |
The Silver Key |
«Արծաթե բանալին» (անգլ.՝ The Silver Key), ամերիկացի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտի կարճ պատմությունը։ Հավորդ Ֆիլպսը գրեց այդ պատմությունը 1926 թվականին և ընդգրկված է «Երազների շրջափուլի» մեջ։ Սկզբում պատմությունը հրատարակվել է Weird Tales ամսագրի հունվարյան հրատարակությունում 1929 թվականին։ «Արծաթե բանալին» «Անտեսանելի Կադաթի լուսնոտության փնտրտուքը» պատմության շարունակությունն է։
Պատմության մեջ և իր շարունակությունում որպես Պրոտագոնիստ Լավքրաֆտը օգտագործում է Ռենդոլֆ Քարթերին։
Պատմությունը գրելու համար մեծ ազդեցություն է ունեցել Լավքրաֆտի այցելությունը Ֆոսթեր, որտեղ բնակվում էին մայրական կողմից նախնիները։ Բինիջ Կորի կերպարը առաջացել է Էմմա Կորի Ֆիլիփս, որը Լավքրաֆտի բարեկամներից մեկն է և Բենիջի Փլեյսի՝ ֆերմերի անունների միաձուլումից․ այդ ֆերմերն ապրում էր նրանց տան դիմաց[1]։
Weird Tales պարբերականի խմբագիր Ֆարնսվոտ Ռայթը սկզբում մերժեց պատմությունը, երբ հեղինակն այն խմբագրություն բերեց 1927 թվականի կեսերին։ Սակայն մի տարի անց Weird Tales խմբագիր Ֆարնսվոտ Ռայթը խնդրեց կարդալ պատմությունը և տպագրեց այն։ Շուտով ամսագրի խմբագիրը հայտնեց Լագքրատին, որ կարդացողները չհավանեցին «Արծաթե բանալին» պատմվածքը[2]։