Գյուղ | |||
---|---|---|---|
Արծվանիկ | |||
Երիցավանք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Երիցվանք, Կարմիր վանք | ||
Մակերես | 20 կմ² | ||
ԲԾՄ | 1150 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 625[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Արծվանիկ | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Արծվանիկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գտնվում է Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին՝ ծովի մակարդակից 1080-1200 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևելք։
Արծվանիկի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Սյունիքի մարզ) Արծվանիկում են գտնվում “Ագռավի տապան” միջնադար կառույցը և մ.թ.ա. 4-րդ-1-ին դդ. ամրոցի ավերակները։
Գյուղից 3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Երիցավանքը` իր հարակից եկեղեցիով (VI դար) և “Ճգնավորի” (6 դար) մատուռով, որոնք կիսավեր են, 1 կմ արևմուտք՝ 11 դար փոքրիկ եկեղեցի իր խաչքարերով և 991 թ. եկեղեցի (վերանորոգված 1032 թ.)։ Հնություններից է փռշնի ծառը (450-500 տարեկան)։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Արծվանիկի մշտական բնակչությունը կազմել է 625, առկա բնակչությունը՝ 533 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Արծվանիկ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 143 | 534 | 933 | 779 | 861 | 667 | 712 | 639 | 576 | 652[6] | 625[2] |
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 72)։ |
|