Արձանագրությունը ֆր.՝ Le Procès-Verbal | |
---|---|
![]() Գրքի հայերեն թարգմանության շապիկ | |
Հեղինակ | Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
Նկարագրում է | Հարավային Ֆրանսիա |
Հաջորդ | Le Jour où Beaumont fit connaissance avec sa douleur? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Atheneum Books, Penguin Books և Simon & Schuster |
Հրատարակման տարեթիվ | 1963 |
OCLC | 27088925 |
Պարգև(ներ) |
«Արձանագրությունը» (ֆր.՝ Le Procès-Verbal), ֆրանսիացի Նոբելյան մրցանակակիր Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիոյի առաջին վեպը, որը Ադամ Պոլլո անունով խնդիրներով մարդու մասին է, որը «ճիգեր է թափում համատեքստի մեջ դիտելու իր տեսածը» և «հաղթահարել հաճախ անհանգստացնող գաղափարները, որոնք միաժամանակ ղեկավարում են ներսից, նրա համար կյանքն աբսուրդ է և դատարկություն»[1]։
Հայերեն տպագրվել է 2020 թվականին «Զանգակ» հրատարակչությունում[2]։
Վեպը Ադամ Պոլլոյի մասին է. միայնակ մարդ, որը մեկուսացած է հասարակությունից։ Նրա երկար մազերը և միրուքը նրան մուրացկանի տեսք են հաղորդում։ Պոլլոն նախկին ուսանող է, տառապում է հիշողության կորստով։ Նա չգիտի՝ գուցե բանակից դասալիք է եղել, գուցե հոգեբուժարանից է փախել։ «[Նա] փորձում էր հիշել մի բան, որը վերաբերում էր տասը տարի առաջ տեղի ունեցածին. միգուցե մի արտահայտություն, գուցե բանակից հուշող նշան, գուցե մի անուն կամ վայր, որը ցույց կտար, թե երբ է դա եղել և սպասում, սպասում (մտածում, մտածում) պարզելու, թե որտեղ կարող էր դա տեղի ունենալ»[3]։
Նա ապօրինի մտնում է ծովափնյա դատարկ առանձնատունը։ Այցելում է քաղաք հազվագյուտ դեպքերում և միայն սակավ կարիքների բավարարման համար (ծխախոտ, թխվածքաբլիթներ և նման բաներ)։ Շուտով մարդկային շփման պակասը նրա վրա սկսում է ազդել թմրանյութի նման, և նա փորձարկում է գոյության տարբեր ձևեր՝ շան կամ առնետի աչքերով, բարձր գիտակցության ձևեր, որոնք հանգեցնում են հալյուցինացիաների։ Այնուհետև Ադամը դիմում է քաղաքի մի փոքր բազմության։ Նրա նյարդային հռետորաբանությունը ավարտվում է ձերբակալությամբ և ապաստանի հանձնառությամբ։ Եվ այնտեղ էլ սկսվում է հարցաքննությունը։
![]() |
Այս գրքում նա պարզ ու գեղեցիկ լեզվով, բուռն ներշնչանքով ներկայացնում է մարդու օտարումը ժամանակակից աշխարհից։ Կլեզիոյի կարծիքով մարդը գիշատիչ է, և այդ գիշատչի զոհը հենցը ինքը՝ մարդն է... - Բեռնար Պիվո
|
![]() |
![]() |
Ադամ Պոլլոն՝ հակագոյության ջատագովը, գոյություն ունի... Այս գրքի հեղինակը ընթերցողին ներկայանում է ոչ որպես վիպասան, այլ որպես պայծառատես բանաստեղծ։ - Le Monde
|
![]() |
1988 թվականից մինչև 2004 թվականը 4 լեզուներով հրատարակվել է յոթ հրատարակչություններում և պահվում է աշխարհի 766 գրադարաններում[4]։
Հայերեն տպագրվել է 2020 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, ֆրանսերենից թարգմանիչ՝ Թագուհի Բլբուլյան[2]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)