Արման Ադամյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 14, 1997[1] (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նորատուս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան |
Մարզիչ(ներ)՝ | Mikhail Rakhlin?[2][3][4][…] |
Քաշ՝ | 100 կիլոգրամ |
Արման Ազատի Ադամյան (փետրվարի 14, 1997[1], Նորատուս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), ռուսաստանցի հայազգի ձյուդոիստ, 2023 թվականի աշխարհի չեմպիոն[5], 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն և 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ[6]։
Արման Ադամյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 14-ին[7] Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում, ծագումով հայ է։
Վոլգոգրադի ձյուդոյի դպրոցի սան է, մարզվել է Վլադիմիր Լիզենկոյի ղեկավարությամբ, այժմ նրա մարզիչը Սերգեյ Սիդորովն է[7]։ Ունի հաղթանակներ Ռուսաստանի պատանեկան առաջնություններում։
2017 թվականին Զագրեբում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում Ադամյանը նվաճել է արծաթե մեդալ։ Նա արծաթ է նվաճել նաև Անթալիայում 2018 թվականին կայացած Գրան պրի մրցաշարում։ Երիտասարդների Եվրոպայի 2018 թվականի առաջնության հաղթող է[7]։
2019 թվականին Մինսկում կայացած Եվրոպայի միացյալ առաջնությունում և Եվրոպական խաղերում Արմանը հաղթել է մինչև 100 կգ քաշային կարգում՝ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն և Խաղերի հաղթող։ Այդ նվաճումից հետո նա հաղթել է Եկատերինբուրգում անցկացված «Մեծ սաղավարտի» Գրան պրի մրցաշարում[7]։ Նույն թվականին նա լրացրել է «Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի» նորմատիվը։
2020 թվականին Փարիզում անցկացված «Մեծ սաղավարտի» Գրան պրիում Ադամյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, ինչպես նաև դարձել է Բուդապեշտի «Մեծ սաղավարտի» Գրան պրիի փոխչեմպիոն։
2020 թվականի նոյեմբերին Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում Արմանը արծաթե մեդալ է նվաճել մինչև 100 կգ քաշային կարգում[8]։ Եզրափակիչ գոտեմարտում նա պարտվել է իսրայելցի մարզիկ Պետեր Պալչիկին[9]։
Խորվաթիայի Գրան պրի մրցաշարի հաղթող (2021)[10], «Աբու Դաբիի Մեծ սաղավարտի» Գրան պրիի համաշխարհային շարքի հաղթող (2021)[11], «Փարիզի Մեծ սաղավարտի» Գրան պրի մրցաշարի հաղթող (2021)[12]։
2021 թվականին Ադամյանը համաշխարհային դասակարգումն ավարտել է 1-ին տեղում և 100 կգ քաշային կարգում լավագույն ձյուդոիստն էր[13]։
2022 թվականին Ադամյանը հեռացել է Վոլգոգրադից և սկսել ներկայացնել Սանկտ Պետերբուրգը[14]։
2023 թվականին Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել մինչև 100 կգ քաշային կարգում՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով օլիմպիական կրկնակի չեմպիոն չեխ Լուկաշ Կրպալեկին[5]։
{{cite web}}
: |last=
has generic name (օգնություն)
|