Արման Երեմյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | թեքվանդոյի մարզիկ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 29, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Արման Ստեփանի Երեմյան (հունվարի 29, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թեկվոնդոիստ, Հայաստանի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ։
Արման Երեմյանը ծնվել է 1986 թվականի հունվարի 29-ին Երևանում (Հայկական ԽՍՀ)։ Թեկվոնդոյով զբաղվել սկսել է Արսեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Մասնակցել է թեկվոնդոյի պատանեկան առաջնությունների և դարձել հաղթող։ Երոպայի պատանեկան առաջնություններում նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ 2001 և 2003 թվականներին համապատասխանաբար։ Արժանացել է երեք բրոնզե մեդալների Ունիվերսիադաներում 2005, 2007 և 2009 թվականներին։ Արման Երեմյանի ամենանշանակալի ձեռքբերումը եղել է ոսկե մեդալը Հռոմում անցկացված թեկվոնդոյի Եվրոպայի առաջնության կիսամիջին քաշային կարգում (78 կգ)։ Այդպիսով նա դարձել է առաջին հայ թեկվոնդոիստը, որ ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն[1]։
Արման Երեմյանը եղել է Հայաստանի օլիմպիական հավաքականի դրոշակակիրը 2012 թվականին Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերում. նա եղել է Հայաստանի հինգերորդ դրոշակակիրը Ամառային օլիմպիական խաղերում։ Սկզբում նախատեսվել է, որ դրոշակակիրը կլինի Ալբերտ Ազարյանը, սակայն որոշումը փոխվել է նրա տարիքի պատճառով, և նրա փոխարեն այդ պատիվը վերապահվել է Արման Երեմյանին[2]։
Երեմյանը նվաճել է ոսկե մեդալ 2012 թվականին Կազանում անցկացված որոկավորման մրցումներում և ստացել իրավունք մասնակցելու 2012 թվականի Օլիմպիական խաղերին։ Նա դարձել է առաջին հայ թեկվոնդոիստը, որ ներկայացրել է Հայաստանը Ամառային օլիմպիական խաղերում։ Առաջին փուլում Երեմյանը հաղթել է կանադացի Սեբաստյան Միշոյին (8:4) և հոլանդացի Թոմի Մոլետին (6:4), սակայն կիսաեզրափակչում նվազագույն հաշվով զիջել է Արգենտինան ներկայացնող Սեբաստյան Կրիսմանիչին (1:2), որն էլ արդյունքում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Բրոնզե մեդալի համար պայքարում Երեմյանը պարտվել է բրիտանացի Մուհամմադ Լուտալոյին (3:9)։
{{cite web}}
: Invalid |script-title=
: missing prefix (օգնություն)
|