Արման Կիրակոսյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Կիրակոսյան
 
Կրթություն՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ դիվանագետ, պատմաբան, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր սեպտեմբերի 10, 1956(1956-09-10)[1]
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հուլիսի 6, 2019(2019-07-06)[1] (62 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Հայր Ջոն Կիրակոսյան
 
Պարգևներ
Հայաստանի Պատվո շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և Մխիթար Գոշի մեդալ

Արման Ջոնի Կիրակոսյան (սեպտեմբերի 10, 1956(1956-09-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 6, 2019(2019-07-06)[1], Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1999)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան (1992

Ջոն Կիրակոսյանի որդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թվականին, Երևանում։ 1973 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտիի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության և հասարակագիտության բաժինը, որն ավարտելուց հետո՝ 1977 թվականին մի քանի ամիսների ընթացքում հայոց պատմություն և հասարակագիտություն է դասավանդել Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի դպրոցում։ Նույն տարում ընդունվել է պետական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան և 1980 թվականին ավարտել այն։ 1980-1986 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայում (լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող – ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվական կենտրոնի «Հայագիտությունն արտերկրում» խմբի ղեկավար)։ 1986-1991 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կոմկուսի կենտկոմում (Գիտության և կրթական հաստատությունների բաժնի հրահանգիչ, գաղափարական բաժնի հրահանգիչ, գաղափարական բաժնի խորհրդատու), այնուհետև կրկին վերադարձել ՀՀ ԳԱԱ՝ որպես Սփյուռքի պատմության և մշակույթի բաժնի ղեկավար։

1992-1993 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը, որից հետո եղել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Հունաստանում (1994-1999 թվականներ) և ԱՄՆ-ում (1999-2005 թվականներ)։

2005-2011 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։

2011 թվականին նշանակվել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[2] և, համատեղության կարգով, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար[3]։ Նույն տարում, համատեղության կարգով, նշանակվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[4]։ 2012 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[5]։

2018 թվականին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[6]։

Արման Կիրակոսյանը 1999 թվականից պատմական գիտությունների դոկտոր էր, աշխատության թեման՝ «Բրիտանական դիվանագիտությունը և արևմտահայության խնդիրը XIX դարի 30-ական թթ. – 1914 թ.», որը լույս է տեսել նույն թվականին։ Գրքում վեր է հանվում անգիլական դիվանագիտության սկզբունքները և թուրքերի ջարդարարական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Հիշյալ աշխատությունը անգլերեն լույս է տեսել Լոնդոնում 2004 թ. «Կոմիտաս» ինստիտուտի կողմից։ Բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ էր։ Անգլերեն է հրատարակվել նրա կազմած «Հայկական ջարդերը 1894-96 թթ․» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 35 հոդված, հրատարակվել է 2004 թվականի փետրվարին՝ Դետրոյթի Վեյն նահանգային համալսարանի կողմից։ 2005 թվականին լույս է ընծայել «Ակնարկներ Հայկական հարցի և եղեռնի միջազգային ճանաչման պատմության» հոդվածների ժողովածուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ա. Կիրակոսյանին Ավստրայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  3. Ա. Կիրակոսյանին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար նշանակելու մասին
  4. Ա. Կիրակոսյանին Վիեննայում Միավորված Ազգերի Կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին
  5. Ա. Կիրակոսյանին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  7. Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
  8. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  9. «ՀՀ նախագահն Արման Կիրակոսյանին հետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Կիրակոսյան» հոդվածին։