Արման Միքայելյան | |
---|---|
Արման Միքայելյան | |
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 25, 1996[1] (27 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կոչում | միջազգային վարպետ[2] և գրոսմայստեր |
Առավելագույն վարկանիշ | 2503 (հոկտեմբեր, 2017) |
Ներկայիս վարկանիշ | 2515 |
ՖԻԴԵ համար | 13304852 |
365chess | Arman_Mikaelyan |
Chesstempo համար | 137523 |
ICCF համար | 137523 |
Արման Ալբերտի Միքայելյան (նոյեմբերի 25, 1996[1], Երևան, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2017)։
Արման Միքայելյանը ծնվել է Երևան քաղաքում։ Երբ հինգ տարեկան էր, տատիկը նրան սովորեցրել է շախմատ խաղալ։ Արմանը սկսել է հաճախել շախմատի դպրոց, որտեղ նրան մարզել է Աշխեն Սանոյանը։ Հետագայում մոտ 8 տարի նրա մարզիչն է եղել Վլադիմիր Հայրապետյանը։ Դրան զուգահեռ Արմանի հետ աշխատել են նաև գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Լևոնի Պետրոսյանը։ Այժմ Արմանը պաշտոնական մարզիչ չունի, նա երբեմն խորհրդակցում է իր նախկին մարզիչ Վլադիմիր Հայրապետյանի հետ[3]։
Արման Միքայելյանը միջնակարգ կրթություն է ստացել նախ Աղասի Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցում, ապա թիվ 2 ավագ դպրոցում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում[3]։
Արման Միքայելյանը միջազգային վարպետի կոչմանն արժանացել է 18 տարեկանում՝ 2015 թվականի ապրիլին Չինաստանի Չենդու քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական նիստում։ Երկու տարի անց՝ 2017 թվականին, Թուրքիայի Անթալիա նահանգի Գյոյնուք ավանում կայացած ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսում նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում[3][4]։
Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|---|---|
2011 | Ջերմուկ | Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշար | 2 | 1 | 6 | 5 9-ից | 19[5] | Լրացրել է միջազգային վարպետի 1-ին նորմը[6] |
2013 | Բուդվա | Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնություն | 6 | 3 | 0 | 6 9-ից | 8[7] | Լրացրել է միջազգային վարպետի 2-րդ նորմը[8] |
2015 | Երևան | Հայաստանի 75-րդ առաջնություն | 4 | 2 | 3 | 5½ 9-ից | 2[9] | Լրացրել է միջազգային վարպետի 2-րդ և գրոսմայստերի 1-ին նորմերը[10][11] |
Երուսաղեմ | Եվրոպայի առաջնություն | 2 | 2 | 7 | 5½ 11-ից | 112[12] | Լրացրել է գրոսմայստերի 2-րդ նորմը[13] | |
2016 | Փոթի | Փոթիի միջազգային 11-րդ փառատոն, A բաց մրցաշար | 6 | 1 | 2 | 6½ 9-ից | 3[14] | |
2017 | Մինսկ | Եվրոպայի առաջնություն | 6 | 2 | 2 | 7 10-ից | 43[15] | Լրացրել է գրոսմայստերի 3-րդ նորմը[16] |
Երևան | «Երևան օփեն» միջազգային 2-րդ մրցաշար | 6 | 2 | 1 | 7 9-ից | 3[17] |
Արմանի խաղացած լավագույն պարտիաներից մասնագետները նշում են 2017 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունում (Մինսկ, Բելառուս) չեխ Դավիդ Նավարայի հետ կայացած նրա պարտիան, որում, ունենալով մեծ առավելություն, Արմանը վրիպեց և, ի վերջո, պարտվեց[18]՝ զրկվելով մրցանակակիր դառնալու հնարավորությունից[3]։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2009 | 2006 | 2031 | 2031 | 2031 | 2006 | |||||||||
2010 | 2070 | 2055 | 2111 | 2120 | 2125 | 2140 | 2140 | 2055 | ||||||
2011 | 2178 | 2178 | 2176 | 2197 | 2214 | 2214 | 2214 | 2176 | ||||||
2012 | 2245 | 2245 | 2216 | 2244 | 2244 | 2244 | 2244 | 2244 | 2244 | 2245 | 2216 | |||
2013 | 2208 | 2208 | 2221 | 2221 | 2215 | 2215 | 2259 | 2257 | 2257 | 2254 | 2299 | 2299 | 2299 | 2208 |
2014 | 2291 | 2291 | 2291 | 2285 | 2281 | 2281 | 2327 | 2327 | 2327 | 2372 | 2350 | 2350 | 2372 | 2281 |
2015 | 2350 | 2418 | 2418 | 2437 | 2437 | 2437 | 2436 | 2445 | 2445 | 2448 | 2448 | 2448 | 2448 | 2350 |
2016 | 2448 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2444 | 2448 | 2449 | 2449 | 2449 | 2428 | 2432 | 2453 | 2428 |
2017 | 2432 | 2442 | 2442 | 2444 | 2444 | 2444 | 2475 | 2486 | 2474 | 2503 | 2503 | 2515 | 2515 | 2432 |
2018 | 2495 | 2486 | 2486 | 2500 | 2500 | 2500 | 2490 | 2496 | 2477 | 2477 | 2477 | 2474 | 2500 | 2474 |
2019 | 2474 | 2465 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2454 | 2454 | 2479 | 2481 | 2467 | 2467 | 2481 | 2453 |
2020 | 2476 | 2479 | 2483 | 2483 | 2483 | 2483 | 2483 | 2485 | 2485 | 2485 | 2485 | 2485 | 2485 | 2476 |
2021 | 2485 | 2479 | 2477 | 2487 | 2508 | 2508 | 2477 | |||||||
2022 | 2497 | 2492 | 2502 | 2507 | 2543 | 2560 | 2556 | 2507 | 2560 | 2492 | ||||
2023 | 2504 | 2496 | 2523 | 2509 | 2521 | 2529 | 2526 | 2522 | 2519 | 2529 | 2496 | |||
2024 | 2508 | 2515 | 2513 | 2524 | 2529 | 2529 | 2508 |
Արմանի սիրելի զբաղմունքներն են երաժշտություն լսելը, կինոնկարներ դիտելը, ընթերցանությունը։ Շախմատից բացի սիրում է սեղանի թենիս[3]։
|
|