Արմանդո Իցո (իտալ. ՝ Armando Izzo , մարտի 2 , 1992 (1992-03-02 ) [ 1] [ 2] [ 3] , Նեապոլ , Իտալիա ), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[ 4] ։
Իցոն Նապոլիի ակադեմիայի սան է։ 2011 թվականի հուլիսի 1-ին նա վարձավճարով միացավ Տրիեստինային ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Իտալիայի գավաթի Վոգհերայի դեմ խաղում[ 5] ։ Առաջին հանդիպումը Սերիա C -ում անցկացրեց սեպտեմբերի 4-ին՝ ՖերալպիՍալոյի դեմ խաղում[ 6] ։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 23-ին՝ Պորտոգրուարոյի դեմ խաղում[ 7] ։ Ձմռանը Իցոն վերադարձավ Նապոլի ՝ Տրիեստինայի կազմում անցկացրած 16 հանդիպումներից հետո։
2012 թվականի հունվարի 31-ին Իցոն համատեղ սեփականության գործարքով տեղափոխվեց Ավելինո [ 8] ։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 25-ին՝ Կարպիի դեմ խաղում[ 9] ։ Ապրիլի 22-ին Իցոն հեռացվեց խաղադաշտից Պավիայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 57-րդ րոպեին[ 10] ։ Մայիսի 6-ին նա կարմիր քարտ ստացավ Տարանտոյի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման ավելացված ժամանակում[ 11] ։ Իր առաջին մրցաշրջանում Ավելինոյի կազմում իտալացին անցկացրեց 6 հանդիպում։
Իր առաջին գոլը Ավելինոյի կազմում Իցոն խփեց 2013 թվականի փետրվարի 9-ին՝ Բարլետայի դեմ խաղում[ 12] ։ 2012-13 մրցաշրջանում իտալացին ակումբի հետ հաղթեց Սերիա C -ն՝ տեղափոխվելով Իտալիայի երկրորդ դիվիզիոն ։ Առաջին հանդիպումը Սերիա B -ում Իցոն անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 24-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նովարայի դեմ խաղում[ 13] ։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 7-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[ 14] ։ Ավելինոյի կազմում Իցոն անցկացրեց 64 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
2014 թվականի հուլիսի 14-ին Իցոն միացավ Ջենոային [ 15] [ 16] ։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 24-ին՝ փոխարինելով Ալեանդրո Ռոզիին Իտալիայի գավաթի Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[ 17] ։ Առաջին հանդիպումը Սերիա A -ում անցկացրեց հոկտեմբերի 5-ին՝ փոխարինելով Մաքսիմ Լեստենին Պարմայի դեմ խաղում[ 18] ։ Իր առաջին գոլը Ջենոայի կազմում խփեց 2015 թվականի հունվարի 11-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[ 19] ։ Մայիսի 31-ին Իցոն հեռացվեց խաղադաշտից Սասուոլոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 72-րդ րոպեին[ 20] ։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[ 21] ։
2015 թվականի սեպտեմբերի 20-ին Իցոն հեռացվեց խաղադաշտից Յուվենտուսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 44-րդ րոպեին[ 22] ։ 2016 թվականի մարտի 13-ին նա գոլային փոխանցում տվեց Ալեսիո Չերչիին Տորինոյի դեմ խաղում՝ օգնելով Ջենոային հաղթել 3-2 հաշվով[ 23] ։ Ապրիլի 16-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Կարպիի դեմ խաղում[ 24] ։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով Իցոն անցկացրեց 2017 թվականի մարտի 18-ին՝ Միլանի դեմ խաղում[ 25] ։ Հոկտեմբերի 25-ին՝ Նապոլիի դեմ խաղում իտալացին իր երկրորդ գոլը խփեց Սերիա A -ում[ 26] ։ Ջենոայի կազմում Իցոն անցկացրեց 101 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի հուլիսի 4-ին Իցոն 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո [ 27] [ 28] [ 29] ։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[ 30] ։ Իր առաջին գոլը Տորինոյի կազմում խփեց նոյեմբերի 4-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[ 31] ։ 2019 թվականի հունվարի 27-ին Իցոն խփեց Ինտեր Միլանի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[ 32] [ 33] ։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Դեբրեցենի դեմ խաղում[ 34] ։ Իր առաջին գոլը եվրոգավաթներում խփեց օգոստոսի 1-ին՝ Եվրոպայի Լիգայի Դեբրեցենի դեմ պատասխան խաղում[ 35] ։ Սեպտեմբերի 1-ին Իցոն գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով Տորինոյին հաղթել 3-2 հաշվով[ 36] [ 37] ։
Իտալիայի ազգային հավաքական Իցոն առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերի 5-ին՝ Լիխտենշտայնի և Գերմանիայի դեմ խաղերի համար[ 38] [ 39] [ 40] , սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[ 41] [ 42] ։ Հաջորդ անգամ նա հավաքական հրավիրվեց 2019 թվականի մարտին՝ Ֆինլանդիայի և Լիխտենշտայնի դեմ խաղերի համար[ 43] [ 44] [ 45] ։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Իցոն նշեց մարտի 26-ին՝ փոխարինելով Լեոնարդո Բոնուչիին Լիխտենշտայնի դեմ խաղում[ 46] [ 47] ։
2016 թվականի մայիսի 23-ին Իցոն 2 թիմակիցների հետ առնվեց քննության տակ՝ 2014 թվականի մայիսի 17-ի՝ Մոդենա -Ավելինո (1-0)[ 48] և մայիսի 25-ի՝ Ավելինո -Ռեջինա (3-0)[ 49] խաղերի ելքերը փոխելու մեջ ներգրավվելու համար[ 50] [ 51] ։ 2017 թվականի մարտի 3-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Իցոյի համար դատարանից պահանջեց 6 տարվա արգելք ֆուտբոլից և 20.000 դոլարի տուգանք[ 52] [ 53] [ 54] ։ Ապրիլի 12-ին դատարանի որոշմամբ Իցոն ստացավ 18 ամսվա արգելք ֆուտբոլից և 50.000 դոլարի տուգանք[ 55] [ 56] [ 57] [ 58] ։ Մայիսի 19-ին արգելքը կրճատվեց մինչև 6 ամիս, իսկ տուգանքը դարձավ 30.000[ 59] [ 60] [ 61] ։
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ [ 62]
Ակումբ
Մրցաշրջան
Առաջնություն
Գավաթ
Եվրոպա
Այլ
Ընդհանուր
Դիվիզիոն
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Տրիեստինա (վարձավճար)
2011–12
Սերիա C
13
1
3
0
—
16
1
Ավելինո
2011–12
6
0
0
0
6
0
2012–13
22
1
2
0
24
1
2013–14
Սերիա B
30
1
4
0
34
1
Ընդհանուր
58
2
6
0
0
0
0
0
64
2
Ջենոա
2014–15
Սերիա A
20
1
1
0
—
21
1
2015–16
33
0
1
0
34
0
2016–17
29
0
1
0
30
0
2017–18
16
1
0
0
16
1
Ընդհանուր
98
2
3
0
0
0
0
0
101
2
Տորինո
2018–19
Սերիա A
37
4
2
0
—
—
39
4
2019–20
19
1
0
0
5
2
24
3
Ընդհանուր
56
5
2
0
5
2
0
0
63
7
Կարիերայի ընդհանուր
225
10
14
0
5
2
0
0
244
12
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ [ 62]
Իտալիա
Տարի
Խաղեր
Գոլեր
2019
3
0
Ընդհանուր
3
0
↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Armando_Izzo
↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid : PRISA , 1967. — ISSN 1888-6671
↑ «Italy - A. Izzo - Profile with news, career statistics and history - Soccerway» . int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «US Triestina - AC Voghera, Aug 7, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «US Triestina - Feralpisalò, Sep 4, 2011 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Portogruaro Calcio ASD - US Triestina, Oct 23, 2011 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Calciomercato: Armando Izzo è dell'Avellino |» . archive.is . 2014 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Carpi FC 1909 - Calcio Avellino SSD, Feb 25, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Calcio Avellino SSD - FC Pavia 1911, Apr 22, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Calcio Avellino SSD - Taranto FC 1927, May 6, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Barletta 1922 - Calcio Avellino SSD, Feb 9, 2013 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Calcio Avellino SSD - Novara Calcio 1908, Aug 24, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «FC Empoli - Calcio Avellino SSD, Mar 7, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Genoa, preso il difensore Izzo dall'Avellino a titolo definitivo» . La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Cessioni Avellino: Armando Izzo firma con il Genoa» . Avellino-Calcio.it (իտալերեն). 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «SS Virtus Lanciano - Genoa CFC, Aug 24, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Parma Calcio 1913 - Genoa CFC, Oct 5, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Inter Milan - Genoa CFC, Jan 11, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «US Sassuolo - Genoa CFC, May 31, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Armando Izzo | Football Stats | Torino | Season 2014/2015 | Soccer Base» . www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Genoa CFC - Juventus FC, Sep 20, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Genoa CFC - Torino FC, Mar 13, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Carpi FC 1909 - Genoa CFC, Apr 16, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «AC Milan - Genoa CFC, Mar 18, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Genoa CFC - SSC Napoli, Oct 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Official: Torino sign Izzo | Football Italia» . www.football-italia.net . Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Official: Torino sign Izzo» . Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «OFFICIAL - Torino sign Armando IZZO from Genoa» . GhanaSoccernet . Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Torino FC - Cosenza Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «UC Sampdoria - Torino FC, Nov 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Torino FC - Inter Milan, Jan 27, 2019 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին .
↑ «Torino vs. Inter: Official lineups and live updates» . Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին .
↑ «Torino FC - Debreceni VSC, Jul 25, 2019 - Europa League Qualifying - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին .
↑ «Debreceni VSC - Torino FC, Aug 1, 2019 - Europa League Qualifying - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին .
↑ «Atalanta BC - Torino FC, Sep 1, 2019 - Serie A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին .
↑ «Atalanta 2-3 Torino: results, summary and goals» . AS.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին .
↑ «Italy: Izzo and Gagliardini replace injured Marchisio» . Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Marchisio out of Italy squad | Football Italia» . www.football-italia.net . Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Marchisio leaves Italy squad due to injury» . ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Liechtenstein - Italy, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Italy - Germany, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Italy news: Balotelli misses out on Italy squad despite resurgent Marseille form | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին .
↑ «Pellegrini named in Italy squad for Euro 2020 qualifiers» . FotMob . Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին .
↑ Sport, Press Association. «Serie A news: Mario Balotelli is snubbed from latest Italy squad, despite excellent Marseille form - Sport360 News» . sport360.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին .
↑ «Italy - Liechtenstein, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին .
↑ «Euro 2020: Italy hit Liechtenstein for six | Football Italia» . www.football-italia.net . Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին .
↑ «Modena FC 2018 - Calcio Avellino SSD, May 17, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Calcio Avellino SSD - Urbs Reggina 1914, May 25, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Izzo investigated in fixing scandal | Football Italia» . www.football-italia.net . Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Another match-fixing scandal shakes Italian football, Serie A defender under investigation» . Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Izzo six-year ban next week? | Football Italia» . www.football-italia.net . Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Genoa's Izzo faces potential six-year ban in match-fixing scandal» . Mail Online . Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Genoa defender Izzo could get 6-year ban for match-fixing» . USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Genoa's Izzo gets 18-month ban in fixing probe» . ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Izzo receives 18-month ban | Football Italia» . www.football-italia.net . Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Genoa defender Armando Izzo given 18-month ban for match-fixing» . Mail Online . Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Genoa defender Armando Izzo banned for 18 months following match-fixing charges» . Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Genoa defender Armando Izzo has ban and fine for match-fixing reduced» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ «Izzo sentence reduced to six months | Football Italia» . www.football-italia.net . Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ Editorial, Reuters. «Italian appeal court reduces defender Izzo's ban for match-fixing» . U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .
↑ 62,0 62,1 «Armando Izzo» . worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին .