Երկիր | Շվեյցարիա |
---|---|
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թեմա | Հայոց ցեղասպանություն և ծագումնաբանություն |
Թվական | 2022 |
Լեզու | ֆրանսերեն |
Արմատ, ռեժիսոր Էլոդի Դերմանժի՝ 2022 թվականին նկարահանված անիմացիոն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ[1]: Տասնմեկրոպեանոց կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականին՝ Լայպցիգի վավերագրական և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի (գերմ.՝ DOK Leipzig) ժամանակ: Ֆիլմը պատմում է Դերմանժի հայկական ծագման մասին, և ցուցադրվել է մի շարք միջազգային կինոփառատոներում, ինչպիսիք են Aspen Shortsfest-ը, Շտուտգարտի անիմացիոն ֆիլմերի փառատոնը և Fest Anca միջազգային անիմացիոն փառատոնը, որտեղ այն արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակին[2]։
Էլոդին ուսումնասիրում է իր հայկական ծագումը՝ զրուցելով իր ընտանիքի անդամների հետ։ Նրանց հետ զրույցների ընթացքում նա բացահայտում է մի ցավալի պատմություն, որտեղ բռնությունը և սերն արտահայտելու անկարողությունը փոխանցվել են սերնդեսերունդ[3]։
Թողարկումից ի վեր ֆիլմն ընտրվել է աշխարհի տարբեր փառատոներում:
Տարի | Փառատոն | Մրցանակ / Անվանակարգ | Կարգավիճակ |
---|---|---|---|
2022 | DOK LEIPZIG | Հանդիսատեսի մրցանակ[4] | Առաջադրված |
2023 | Fest Anca - International Animation Festival | Լավագույն անիմացված կարճամետրաժ ֆիլմ (Միջազգային մրցույթ)[2] | Հաղթանակ |
Animator Fest | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ[5][6] | Հաղթանակ | |
Fantoche Animation Film Festival | Ժյուրիի հատուկ հիշատակում[7] | Հաղթանակ | |
Festival du Cinéma au Féminin | Լավագույն անիմացված ֆիլմ[8] | Հաղթանակ | |
Animatricks Animation Festival | Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ[9] | Առաջադրված | |
Mecal International Short Film Festival of Barcelona | Լավագույն վավերագրական ֆիլմ[10] | Առաջադրված |