Արմենոիդ ռասա, 20-րդ դարի ռասայական մարդաբանությունում Կովկասյան ռասայի ենթատիպ[1]։ Համաձայն մարդաբան Կարլետոն Կունի՝ արմենոիդ ռասայի տարածման կենտրոն են համարվել Արևմտյան Ասիայի հյուսիսային մասը, մասնավորապես Հայաստանը և Հարավային Կովկասը, Իրանը, Վերին Միջագետքը, Հարավարևելյան Թուրքիան և Լևանտը[2]։
Հին ժողովուրդներից արմենոիդներին էին պատկանում ՝ ուրարտացիները և խուռիները:
Այս տեսակի հիմնական ժամանակակից ներկայացուցիչները հայերն են ավելի փոքր չափով վրացիների արևելյան ենթաէթնիկ խմբերը և ասորիները:
Նշանավոր նացիստ և ռասայական տեսաբան Հանս Ֆ. Կ. Գյունթերը արմենոիդ տիպը բնութագրելու համար օգտագործել է «Մերձավորարևելյան ռասա» եզրը և վերագրել Մերձավոր Արևելքին բնորոշ բնութագրիչները մի շարք ժամանակակից ժողովուրդներին, ներառյալ հայերին, հրեաներին, հույներին, վրացիներին, իրանցիներին, ասորիներին[3]։ Գյունտերը հրեաներին համարում էր բազմակի ռասայական ծագում ունեցող ժողովուրդ, բայց որպես նրանց գլխավոր հիմք է սահմանում մերձավորարևելյան ռասան և նկարագրում է ցեղի հատկանիշները, ինչպիսիք են նրա «առևտրային ոգին» և «արհեստավարժ առևտրական» լինելը, ուժեղ հոգեբանական մանիպուլյացիայի կարողություններ ունենալը, ինչն օգնում է նրանց առևտրում, ինչպես նաև մարդկանց շահագործման մեջ հայտնի լինելը[3]։ Գյունթերի կենցեպտը քննադատվել է կեղծգիտական վերլուծությունների համար[3]։ Նացիստները պատմական առումով նույնացնում էին հրեաներին Արմենոիդ տիպի ներքո Մերձավորարևելյան ռասայի անվան տակ[4]։
Ռենատո Բիասուտին բնութագրում էր Արմենոիդ տիպը որպես «Անթափանց-սպիտակից մինչև շագանակագույն մաշկ, մուգ մազեր և մուգ աչքեր, առատ մազածածկույթ, միջին հասակ (166), ամրակազմ մարմին, լայն գլուխ, կլորացված ծոծրակ (87), շատ երկար դեմք, ուղիղ և նեղ քիթ (57) բարձր քթի կամուրջով, բարակ շրթունքներ, աչքերի նեղ բացվածք» ունեցող[5]։
Կարլետոն Ս. Կունը գրել է, որ Արմենոիդ ռասայական տիպը շատ նման է Դինարականին, պայմանավորված, ամենայն հավանականությամբ, Միջերկրածովյանների (ովքեր հաճախ ունենում են ձիթապտղագույն մաշկ) և Ալպիացիների (ովքեր հաճախ ունենում են շագանակագույն մաշկ) հետ ռասայական խառնումով։ Միակ տարբերությունն այն է, որ Արմենոիդները ունեն մի փոքր ավելի մուգ պիգմենտացիա։ Նա նկարագրում է Արմենոիդոդը որպես Կովկասոիդ ռասայի ենթառասա։ Ասում էին, որ Արմենոիդները հայտնաբերվել են ողջ Եվրասիայում։ Այնուամենայնիվ, նրանց ամենամեծ կենտրոնացումը տեղի են ունեցել Հայաստանում, Հարավային Կովկասում, Իրանում և Միջագետքում։
Համարվելով «իսկական» կովկասցիներ՝ Արմենոիդները համեմատաբար բարձրահասակ էին (170), սովորաբար միջինից մինչև մուգ շագանակագույն կամ սև մազերով, մաշկի մուգից մինչև միջին գույնի, մեծ կլոր աչքերով, որոնք սովորաբար մուգ շագանակագույն էին, կլոր, բրախիցեֆալ գլխի ձևով՝ ուղիղ ծոծրակով (պլանոկիպուտ) (տե՛ս Ցեֆալիկ ինդեքս), բարձր այտաբորբեր և ոչ մեծ ծնոտ։ Շրթունքները բարակ էին, իսկ քթերը հաճախ արծվաքիթ։ Արմենոիդների փոքրամասնությունը շիկահեր է և ունի կապույտ, կանաչ կամ խաժ աչքեր։ Համարվում էր, որ այս ռասայական տիպը գերակշռում է որոշ հայեր, ասորիներ և վրացիներ[6][7]։
Արմենոիդ ռասայական տիպը, ըստ պնդումների, գոյություն ունի արաբական ռասայից արևմուտք և հյուսիս և բացի հայերից ընդգրկում է ժամանակակից հույների, ասորիների, քրդերի, վրացիների, սիրիացիների, դրուզների, եզդիների, իրաքցիների մի մասը[8], ինչպես նաև այս ժողովուրդների հինավուրց նախնիներին և/կամ նախահայրերի, ինչպիսիք էին, այլոց մեջ, ուրարտացիները, հին ասորիները, աքքադացիները, բաբելոնացիները, խեթերը, հաթերը, խուռիները, լիդիացիները, լուվիացիները, իսավրիացիները, կիլիկիացիները, լիկիացիները, պիսիդիացիները և այլն[9]։
Ֆիզիկական մարդաբանները վաղուց հավատացած են, որ Մերձավոր Արևելքի բրախիցեֆալության քվինտեսությունը հայերի մեջ է։ Արմենոիդ ռասայական եզրությունը անվանվել է նրանց շնորհիվ։ Հայերը վաղուց արդեն հաստատվել են այն տարածքում, որն այժմ միայն մասամբ է նրանցը. մինչ թուրքերի գալը նրանք ունեին հզոր թագավորություն, որը ծածկում էր Ալեքսանդրետի ծոցի և Կովկասի միջև ընկած տարածքի մեծ մասը[10]։ |
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |