Արմիդե ֆր.՝ Armide | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | Քնարական ողբերգություն |
Կոմպոզիտոր | Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ |
Լիբրետտոյի հեղինակ | Ֆիլիպ Կինո ըստ Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմի |
Սյուժեի աղբյուր | Տորկվատո Տասսո «Ազատագրված Երուսաղեմ» |
Գործողությունների քանակ | 5 արար |
Գործողության տեղ | Դամասկոս[1] |
Առաջնախաղի տարեթիվ | սեպտեմբերի 23, 1777[1] |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
![]() |
Արմիդե (ֆր.՝ Armide), ավստրիացի կոմպոզիտոր Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի օպերա հինգ գործողությամբ։ Ստեղծվել է 1777 թվականին ըստ Ֆիլիպ Կինոյի լիբրետոյի։ Առաջնախաղը կայացել է 1777 թ. սեպտեմբերի 23 Փարիզի Ազգային օպերային թատրոնում (այն ժամանակ կրում էր «Երաժշտության թագավորական ակադեմիա» (ֆր.՝ Académie Royale de Musique) անունը)։
«Արմիդեն» պատկանում է Գլյուկի ռեֆորմիստական օպերաների թվին և համարվում է նրա լավագույն ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս երբեմն բեմադրվում է։ Գոյություն ունեն օպերայի ձայնագրություններ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմիդե (Գլյուկ)» հոդվածին։ |
|