Գյուղ | ||
---|---|---|
Արմտան Փոքր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կամախի գավառակ | |
Այլ անվանումներ | Արմադան Փոքր, Արմատան Փոքր, Արմդան Փոքր, Արմըդան Փոքր, Արմուդան Փոքր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Արմտան Փոքր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում, Երզնկայից արևմուտք, Եփրատի աջ ափին, Արմտան Մեծ գյուղի մոտ։
Հայ բնակիչները տեղահանվել են Մեծ եղեռնի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ[1]։
Եղել է հայաբնակ գյուղ։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին ըստ տարբեր աղբյուրների ուներ 530 կամ 1000 բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր։
Արմտանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Գյուղում գործում էր վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 98)։ |
|