Ծնվել է | փետրվարի 21, 1910 |
---|---|
Ծննդավայր | Օզորկուվ, Zgierz County, Լեհաստան |
Մահացել է | ապրիլի 22, 1977 (67 տարեկան) |
Մահվան վայր | Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Հերցլիյա հրեական գիմնազիա, HU Berlin և Hochschule für die Wissenschaft des Judentums? |
Մասնագիտություն | սրտաբան |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Արոն Բրենդ-Օրաբան (եբրայերեն՝ אהרן בראנד-אורבן, փետրվարի 21, 1910, Օզորկուվ, Zgierz County, Լեհաստան - ապրիլի 22, 1977, Իսրայել), իսրայելցի մանկական սրտաբան, Երուսաղեմում գտնվող Իսրայելի բժշկական ասոցիացիայի նախագահ, Երուսաղեմի բժշկության ակադեմիայի հիմնադիր[1]։
Արոն Բրենդը ծնվել է 1910 թվականին Օզորկուվում, մեծացել է Կոլոյում, որտեղ հաճախել է հուդայական ավանդական դպրոց և հրեական գիմնազիա։ Նրա հայրը՝ Նաթանը, ջրաղացպան էր և զբաղվում էր հացահատիկի վաճառքով։ 1925 թվականին ջերմեռանդ սիոնիստ Նաթանը որդուն ուղարկում է Մանդատային Պաղեստին` ուսանելու Թել Ավիվի «Հերցլիա» գիմնազիայում[2]։ 1928 թվականին Բեռլինում ուսանում է փիլիսոփայություն և հրեագիտություն[3]։ Միաժամանակ սովորում է Բեռլինի համալսարանում և Հուդայականության ինստիտուտում (Hochschule für die Wissenschaft des Judentums)[2], որտեղ նրա համակուրսեցին է եղել Աբրամ Եշուա Հեշելը[4]։ 1935 թվականին Բրենդն ավարտել է դոկտորական թեզը Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Հումբոլդտ համալսարանում։ 1939 թվականի ամռանը Բրենդը վերադարձել է Լեհաստան և ամուսնացել Էսթեր Մալքայի (Մալա) հետ։ Բարեբախտաբար նրան Լեհաստանը լքել են նացիստների ներխուժումից մեկ օր առաջ։ Բրենդը դասավանդել է Երուսաղեմի Մա'ալե դպրոցում։ Զույգն ունեցել է երեք որդի՝ Աբրահամը, Նաթանը և Հաիմը։
1955 թվականին Բրենդը հիմնադրել է Երուսաղեմի բժշկության ակադեմիան։ 1964 թվականից մինչև մահը ղեկավարել է Երուսաղեմի Բիկուր Չոլիմի հիվանդանոցի մանկական բաժանմունքը։ Նա Իսրայելի բժշկական պատմության ինստիտուտի հիմնադիրն է և Ամերիկայի մանկաբուժության ակադեմիայի անդամ։ 1969-1970 թթ. եղել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի Հարվարդի քոլեջի այցելու մանկաբույժ-դոցենտ[5]։
Բրենդը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ բժշկության, փիլիսոփայության, գրականության և արվեստի մասին, առողջության հետ կապված խնդիրների վերաբերյալ հանրության համար կազմակերպել է հարյուրավոր դասախոսություններ և սեմինարներ։
1976 թվականին Արոն Բրենդին շնորհվել է Հենրիետա Սոլդի անվան մրցանակ` հանրային առողջության բնագավառում ունեցած ներդրման համար[6]։
Երուսաղեմի Հար Նոֆ թաղամասի փողոցներից մեկը կոչվում է Արոն Բրենդի անունով[1]։