Արոն Տամաշի

Արոն Տամաշի
հունգ.՝ Tamási Áron
Ծննդյան անունհունգ.՝ Tamás János
Ծնվել էսեպտեմբերի 20, 1897(1897-09-20)[1][2]
ԾննդավայրLupeni, Harghita County, Ռումինիա
Վախճանվել էմայիսի 26, 1966(1966-05-26)[3][1][2] (68 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա և  Ռումինիա
ԿրթությունՖրանց Յոզեֆի համալսարան (1921) և Academy of Commerce? (1922)
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
ԿուսակցությունԱզգային գյուղացիական կուսակցություն
ԱշխատավայրՆյուգաթ
Պարգևներ
 Áron Tamási Վիքիպահեստում

Արոն Տամաշի (սեպտեմբերի 20, 1897(1897-09-20)[1][2], Lupeni, Harghita County, Ռումինիա - մայիսի 26, 1966(1966-05-26)[3][1][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]), հունգարացի գրող։ Հայրենի Տրանսիլվանիայում և Հունգարիայում հայտնի է դարձել սեկե ոճի ստեղծագործությունների շնորհիվ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է սեկեական ընտանիքում, Ֆարկաշլակում (այժմ Լուպենի, Հարգիտա)։ 1912 թվականին Արոնին գրանցում են Սեկեյուդվարհեյ կաթոլիկ գիմնազիայում։ Նույնիսկ երբ գիմնազիստ էր սկսել էր գրել պատմություններ։ 1918 թվականի հուլիսին մասնակցում է Պյավայի ճակատամարտին։ Ընդունվել է Կլուժի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն շատ կարճ ժամանակ է այնտեղ սովորել, քանի որ այնտեղ դասավանդում էին ռումիներենով։ Ընդունվել է Առևտրային ակադեմիա, որը և ավարտել է երկու տարի անց։

1923 թվականին արտագաղթում է ԱՄՆ, այնտեղ ակտիվ աշխատում է և պատմվածքները ուղարկում է հայրենիք։ 1925 թվականին Կլուժում լույս է տեսնում նրա առաջին ժողովածուն «Հոգին ճանապարհվում է»։ 1926 թվականին վերադառնում է ԱՄՆ-ից, արդեն բավականին հայտնի լինելով հայրենիքում։ 1926 թվականի հուլիսին մասնակցում է Ռումինիայի հայտնի հունգարացի գրողների հավաքին, որը հիմնադրել է «Էրդեն Հելիկոն»՝ «Գրողների ազատ համայնք»։ Այդ կազմակերպության շնորհիվ հրատարակվում են Տամշինի առաջին ստեղծագործությունները, որոնք գրվել էին հայրենիքում։

1932 թվականին Տամաշինը հրատարակում է իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Աբելը խուլ անտառում»։ Դրան հետևում են ևս երկու վեպ-շարունակություններ։ Տամաշին ճանաչում է ձեռք բերում՝ Հունգարիայում, ստանում է Բաումգարտենի մրցանակ։ Ամբողջ կյանքի ընթացքում Տամաշինը հրատարակել է հեքիաթների 10 ժողովածու։

1945 թվականին Տամաշինը դառնում է հունգարական պառլամենտի պատվավոր պատգամավոր, 1954 թվականին՝ Հունգարիայի Հայրենական Միության Խորհրդի անդամ։ Նրան շնորհվում է հայենական բարձր մրցանակ՝ Կոշուտի մրցանակ։ 1963 թվականին Արնո Տամաշին դառնում է Խաղաղության Խորհրդի նախագահության անդամ։ Գրողի վերջին ստեղծագործությունը՝ «Մասուրի ճյուղ» գրվել է գրողի կնոջ կողմից, բայց այդպես էլ ավարտին չի հասցրել։ Արոն Տամաշին ըևական հիվանդությունից հետո մահացել է 1966 թվականի մայիսի 26-ին, Բուդապեշտում։

Ընտրյալ մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Абель в глухом лесу» (1932)
  • «Абель в своей стране» (1934)
  • «Абель в Америке» (1934)
  • «Матяш, ломающий льдины» (1936)
  • «Сверкает звезда» (1937)
  • «Птица певчая» (1934)
  • «Обманчивая радуга» (1942)
  • «Колыбель и сова» (1953)
  • «Зеркало отечества» (1953)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Тамаши Арон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոն Տամաշի» հոդվածին։